«Ընդդիմադիրներն ո՞ւմ, ինչի՞ն են ընդդիմադիր». Ոսկան Սարգսյան
![]() 181 Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ., 13:12 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԺ-ում ընդդիմադիր 2 խմբակցություններ կան, որոնք 2022 թվականի սեպտեմբերից օրենքով կարող էին անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Սակայն չեն հայտնում, այսինքն՝ վստահում են Հայաստանի տարածքները մաս-մաս հանձնող, ամեն ոլորտում ձախողված, կամայական արդարարադություն իրականացնող, կոռուպցիայի մեջ թաղված իշխանությանը։ Ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանում սուր հարցեր են տալիս Նիկոլ Փաշինյանին, նա էլ մանիպուլյացիայի իր հնարքներով հակադարձում է։ Բայց այդ ընդդիմադիրները չեն հարցնում, թե 2018 թվականին Բաքվից բանկային համակարգով Երևան ուղարկված 211 միլիոն դոլարը ովքե՞ր ստացան, միգուցե դրանք ուղարկված էին Հայաստանում հեղափոխություն անելու համար։ Ընդդիմադիրները չեն պահանջում, որ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջապես հրապարակի 2020 թվականի պատերազմում մեր պարտության պատճառները քննած ԱԺ հանձնաժողովի եզրակացության ոչ գաղտնի մասը։ Հավելեմ, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի եզրակացությունը ևս հրապարակված չէ։ Գյումրիում քաղաքապետի պաշտոնի համար ընդդիմադիրների խաղերը նորից նույն հարցն են առաջադրում՝ Հայաստանի ընդդիմադիրները ո՞ւմ, ինչի՞ն են ընդդիմադիր»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
