«Չարժե բառախաղի մեջ մտնել՝ նոր նախապայմաններ, հին նախապայմաններ». Սարգիս Խանդանյան
![]() 325 Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ., 15:00 ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ զրույցում լրագրողներն անդրադարձել են Ալիևի այսօրվա հայտարարությանը, ըստ որի՝ «նախ պետք է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը»: «Ալիևն ասել է, որ Ադրբեջանը լրացուցիչ պայմաններ չի առաջադրում, դրանք այն պայմաններն են, որ երկար ժամանակ է՝ Երևանին հայտնի են ու եթե կատարվեն, որևէ խոչընդոտ չի ստեղծվի: Ի վերջո, ինչպե՞ս է սա հանգուցալուծվելու»,- դիմելով Խանդանյանին՝ հարցրել են լրագրողները: Պատգամավորն ասել է, որ չարժե բառախաղի մեջ մտնել՝ հին նախապայմաններ, նոր նախապայմաններ, դրանք կան ու նախապայմաններն են. «Մեր դիրքորոշումներն էդ հարցերով հստակ են. Սահմանադրության մասով, որ խաղաղության պայմանագիրն ամբողջությամբ լուծում է Սահմանադրության խնդիրը, եթե այդպիսի խնդիր նույնիսկ լիներ, իսկ մենք հավատում ենք, որ այդպիսի խնդիր չկա: Իսկ ԵԱՀԿ ՄԽ մասով ասել ենք, որ պատրաստ ենք դիմել ՄԽ-ն լուծարելու՝ ստորագրմանը զուգահեռ կամ ստորագրումից հետո, որովհետև պետք է ինստիտուցիոնալ խաղաղություն առնվազն հաստատվի, փաստաթուղթ լինի, որը հնարավորություն կտա կոնֆլիկտի լուծմանը վերաբերող մեխանիզմներից հրաժարվել: Թե ինչպես կհանգուցալուծվի, ժամանակն ու բանակցությունները ցույց կտան»,- շարունակել է ՔՊ-ականը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
