«Ալիևի հնչեցրած մտքերը որպես նախապայման չեն դիտարկվում»․ Սրբուհի Գալյան
![]() 244 Հինգշաբթի, 03 ապրիլի, 2025 թ., 12:48 «Հայաստանը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահի պնդումները, թե ՀՀ-ն պետք է փոխի սահմանադրությունն ու դիմի ԵԱՀԿ ՄԽ լուծարման համար, որպես նախապայման չի դիտարկում «Այդ հնչեցված մտքերը որպես նախապայման չեմ դիտարկում, և կարծում եմ՝ կառավարությունն էլ չի դիտարկում։ Ես իմ խոսքում նշել եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի, և մեր գործողությունները պետք է միտված լինեն խաղաղության վերջնական հաստատմանը»։ Անդրադառնալով նոր սահմանադրությանը՝ նախարարն ասաց, որ աշխատում են սահմանադրության նոր տեքստի վրա, բայց այս պահին մանրամասներ ասել չի կարող։ «Բայց կարևոր է մի շեշտադրում՝ տեքստը չի լինելու գաղտնի և ինչ-որ պահի հանրայնացվելու է»,- ասաց Գալյանը՝ հավելելով, որ սահմանադրական փոփոխությունները պարզ առաջադրանք չեն, և որ նոր սահմանադրության տեքստի համար կպահանջվի մոտ 8-10 ամիս։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
