«Հանրային սպասումներն իրականացան»․ Էդգար Ղազարյան
![]() 321 Ուրբաթ, 04 ապրիլի, 2025 թ., 19:48 Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարտուն Գրիգորյանից և նրան աջակցող քաղաքական ուժերից հանրային սպասումներն իրականացան։ Այժմ ժամանակն է խոսել Վարդան Ղուկասյանի մասին։ Հուսով եմ նա գիտակցում է այն պատասխանատվությունը, որն ակամայից դրված է իր վրա։ Հուսով եմ, որ նա տեղյակ է, որ իրեն, սեփական ուժերով չի հաջողվել ընտրվել Գյումրու քաղաքապետ։ Դա հնարավոր է դառնում միայն ընդդիմադիր մյուս գործիչների որոշումների արդյունքում։ Դա ենթադրում է հավասարակշռված, զուսպ և համեստ կեցվածք, հարգանք բոլոր մյուս քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ, նրանց հետ խիստ արդյունավետ և կառուցողական հարաբերություններ՝ լսելի դարձնելով նրանց բոլորի ձայնը և առավելագույնս ապահովել նրանց մասնակցությունը համայնքի կյանքին վերաբերող բոլոր խնդիրների լուծման գործում։ Վստահ եմ, որ այդ իրավիճակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բազմաթիվ ավագանու անդամներ կօգտվեն ստեղծված իրավիճակի ընձեռնված հնարավորությունից, ավագանու անդամի մանդատը ստանալուց անմիջապես հետո դուրս կգան այդ կեղտոտ հանցախմբի կազմից ու կձևավորեն առանձին խումբ՝ համագործակցելով պրոհայկական ուժերի հետ՝ ի շահ իրենց համայնքի»։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
