«ՔՊ-ում շատերը չդիմացան ո՛չ իշխանության, ո՛չ փողի, ո՛չ էլ վախի փորձությանը»․ Հակոբ Ասլանյան
![]() 151 Ուրբաթ, 04 ապրիլի, 2025 թ., 22:18 «Եթե իշխանությունը կամ իշխանության ներկայացուցիչը չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը, նա պարտվում է։ Երկրում ստեղծված իրավիճակը կարող ենք նկարագրել այսպես՝ սա ուղղակի «պռավալ» է։ Ժողովրդի սպասումները ոչ միայն չեն արդարացել, այլև մեծ հիասթափություն է առաջացել»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ խոսելով Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ի պարտության մասին։ «Ապացուցվեց, որ ՔՊ-ում շատ-շատերը չդիմացան ո՛չ իշխանության, ո՛չ փողի, ո՛չ էլ վախի փորձությանը։ Եթե ուզում ենք ազատ հասարակություն ձևավորել, պետք են մարդիկ, որոնք այդ փորձությունները կարող են հաղթահարել»,- ընդգծեց նախկին ՔՊ-ականը։ Նա նաև հավելեց, որ ամբողջ ժողովրդին հնարավոր չէ խաբել, և ակնհայտ է՝ ՔՊ-ի վարկանիշն ընկել է և շարունակում է ընկնել։ Ասլանյանի խոսքով՝ ժողովուրդը մեծ հիասթափություն է ապրել, քանի որ տրված խոստումներն իշխանությունները չեն կատարել։ Ասլանյանի համոզմամբ՝ 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը չի ընտրվի վարչապետ․ «Բացի իր նեղ շրջապատից, ոչ մեկը նրան վարչապետ չի ուզում տեսնել․ Նիկոլ Փաշինյանը սպառել է իրեն»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
