«Սահմանին լարվածությունը Նիկոլ Փաշինյանի սողացող կապիտուլյացիայի հետևանքն է»․ Ոսկան Սարգսյան
![]() 299 Կիրակի, 06 ապրիլի, 2025 թ., 11:42 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակ Ադրբեջանին զիջումներ է անում, հանձնում ինքնիշխան Հայաստանի սահմանամերձ տարածքները։ Ադրբեջանի հետ բանակցությունների անվան տակ տեղի է ունենում Ադրբեջանի պարտադրած պայմանների կատարում։ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Ադրբեջանից կստանա խաղաղության համաձայնագիր կոչվող փաստաթուղթ, որը Չեմբեռլենի նման վեր պարզելով՝ կասի՝ ձեզ խաղաղություն եմ բերել։ Ոչ մի փաստաթուղթ խաղաղություն չի բերում, եթե չունես կայացած պետություն, ճկուն դիվանագիտություն, հզոր բանակ, դաշնակիցներ։ Իլհամ Ալիևն ասում է, որ չի վստահում հայերին, ուզում է խաղաղություն հաստատել ոչ թ Նիկոլ Փաշինյանի, այլ՝ հայ ժողովրդի հետ։ Իրականում նրա նպատակը Հայաստան պետության, հայկական գործոնի վերացումն է։ Սահմանին ստեղծված լարված վիճակը Նիկոլ Փաշւնյանի և իր թիմի սողացող, շարունակական կապիտուլյացիայի հետևանքն է։ Բանակում չծառայածը, ազատամարտին չմասնակցածը չի ուզում հասկանալ, որ աշխարհում հարգում են ուժը, ոչ թե՝ խաղաղություն աղերսողին»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
