«ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես ստում է». Մետաքսե Հակոբյան
![]() 357 Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ., 20:18 «Ուզում եմ ցավով փաստել, որ ՀՀ-ն հասել է մի վիճակի, երբ ԱԳՆ-ն պաշտոնապես ստում է»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԳՆ հայտարարության մեջ նշված այն մտքին, որ ԼՂ-ի կողմից մերժվել են երրորդ երկրներում Ադրբեջանի և ԼՂ-ի ներկայացուցիչների հանդիպման առաջարկները: «Մեղքը փորձել բարդելով Արցախի վրա՝ ստում են՝ ասելով, որ մենք մերժել ենք իրենց առաջարկները: Առաջարկ՝ որպես այդպիսին, արցախյան և ադրբեջանական կողմին պաշտոնապես չի էլ եղել: Մենք միշտ լրատվամիջոցներից ենք տեղեկացել: Նույնիսկ հանդիպման թույլ ակնարկները արցախյան կողմը միշտ ընդունել է: Այդ հանդիպումների մասին խոսել է միայն հայաստանյան իշխանությունը, այնուհետև լռություն է եղել, որևէ գործնական փուլ չի մտել»,- ընդգծել է Հակոբյանը՝ հավելելով. «Հետևաբար մենք փաստում ենք, որ իրենք իրենց հանցագործ ընթացքը շարունակելու միտումով նորից մտել են կեղծիքի փուլ և նորից ողջ մեղքը բարդում են Արցախի իշխանությունների վրա»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
