Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Հարց լուծելու միջոցը Նիկոլն է սովորեցրել»․ Ոսկան Սարգսյան

«Հարց լուծելու միջոցը Նիկոլն է սովորեցրել»․ Ոսկան Սարգսյան
170
Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 10:36

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարց լուծելու միջոցը Նիկոլն է սովորեցրել․
Երեկ Պռոշյանի բնակիչները փակել էին Աշտարակ տանող ճամապարհը, և այդ գործողության արդյունքում Պռոշյանը սպասարկող 25 համարի ավտոբուսի երթուղին մնաց անփոփոխ, սակայն Քասախ գյուղը սպասարկող թիվ 59 երթուղին հանվել է։ Այսօր Քասախի բնակիչները դրա դեմ են բողոքում՝ փակելով Աշտարակ տանող ճանապարհը։ Բողոքի այս արդյունավետ միջոցը՝ կարևոր ավտոճանապարհներ փակելը, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն է սովորեցրել։ Հիմա այն բավական արդյունավետ օգտագործում են Հայաստանի հպարտ քաղաքացիները»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան