Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակիչների բողոքի ակցիան՝ Կառավարության շենքի դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակիչների բողոքի ակցիան՝ Կառավարության շենքի դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
186
Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 12:00

Կառավարության շենքի դիմաց Անաստաս Միկոյան 64 հասցեի նորակառույց շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ բողոքելով կառուցապատողներից։

Բնակիչները նշում են, որ ամեն ինչ սկսվել է չորս տարի առաջ․ «Չորս տարի մեր բարեկարգման հողատարծքը՝ 0,4 հա շահագործելը ձգձգելուց հետո, պարզվում է, որ արդեն օտարվել է։ Քաղաքապետարանը հիմնական նախագծից շեղվել, օրենքի խախտում թույլ տալով, այդ հողը օտարել է, որ այնտեղ նորից շինություն կառուցեն, իսկ դա բնակիչների վճարած գումարի տարածք է եղել»,- նշել է բնակիչներից մեկը։

Շենքի բնակիչները նախորդ տարվա սեպտեմբեր ամսին ևս ակցիա էին իրականացրել և իրենց խոսքով՝ շատ ընթացակարգեր կատարվել են օրենքի կոպիտ խախտումներով, և վերահսկող մարմինների կողմից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

Նորակառույց չենքի բնակիչների բողոքի ակցիան՝ Կառավարության շենքի դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Մեր բարեկարգման հողատարծքը՝ 0,4 հա օտարել են