ԵՄ-ն 90 օրով սառեցնում է ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան մաքսատուրքերը

Եվրոմիությունը 90 օրով սառեցնում է ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան մաքսատուրքերը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մենք ցանկանում ենք բանակցություններին հնարավորություն տալ: Մենք շարունակում ենք վերջնական տեսքի բերել մեր պատասխան միջոցառումները, որոնք սատարել են ԵՄ երկրները, բայց մենք դրանք սառեցնում ենք 90 օրով»,- գրել է նա X սոցիալական ցանցում:
Ենթադրվում էր, որ ԱՄՆ-ի նկատմամբ ԵՄ-ի10-25 տոկոսի չափով պատասխան մաքսատուրքերը պետք է ուժի մեջ մտնեին 2025 թվականի ապրիլի 15-ից: ԵՀ ղեկավարի խոսքով՝ եթե բանակցություններն արդյունք չտան, տուրքերը կսահմանվեն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը պետք է ուժի մեջ մտնեին 2025 թվականի ապրիլի 9-ից, սակայն նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 90-օրյա դադար հայտարարեց, նշելով, որ անհրաժեշտ է «երեք ամիս մտածել» մաքսատուրքեր սահմանելու մասին։ Չինաստանը բացառություն էր։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
229Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
108Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
144Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
19005.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
19905.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
48102.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
47602.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
44202.10.2026, 13:06