«Կա վիրտուալ, հորինված Հայաստան և կա իրական կյանք»․ Արմինե Օհանյան
![]() 307 Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 16:00 «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքան գրառումը․ «Գյումրու ու Փարաքարի ընտրությունները և էլի շատ ու շատ այլ ցուցիչներ խոսում են այն մասին, որ Հայաստանն այսօր երկփեղկված է՝ կա վիրտուալ, սոցցանցային, հորինված Հայաստան և կա մի Հայաստան, որտեղ բոլորովին այլ տրամադրություններ ու իրավիճակ է տիրում, որտեղ շիտակ հարաբերություններ են և իրական կյանք կա: Վիրտուալ, ֆեյսբուքյան Հայաստանում ճղճիմ ու փոքրոգի քննարկումներ են, գզվռտոց, շոուներ, փիառ, ատելության խոսք, հային հայի դեմ հանելու, մի կտոր հացի համար իրար կոկորդ կրծելու, անհասցե ստատուսների ու իրար պախարակելու մթնոլորտ: Իսկ իրական Հայաստանում (չշփոթել՝ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» հետ) առողջ, ստեղծարար մթնոլորտ է՝ միմյանց նկատմամբ հարգանքի, արցախցիների հանդեպ սիրո, հայրենիքի հանդեպ նվիրումի, թշնամու հանդեպ անհաշտ լինելու մթնոլորտ: Այս Հայաստանն ուզում է օր առաջ երկրում իշխանափոխություն անել, հասկանում է, թե որտեղից են գալիս մեր պետության դեմ ուղղված վտանգները և գիտի, թե որն է լուծումը: Այս Հայաստանում չեն սիրում կեղծիքն ու երեսպաշտությունը, չարությունն ու ինտրիգները: Այս Հայաստանում գիտակցում են, որ մենք բարդ իրավիճակում ենք հայտնվել, եւ մեզ իրական դաշնակիցներ են պետք, իսկ դարավոր թշնամին երբեք չի կարող դաշնակից լինել, հրաժարվել իր վաղեմի՝ Հայաստանը ոչնչացնելու, երազանքներից: Պարզ, աշխատող, արարող մարդիկ են այս Հայաստանում, որոնք եթե անգամ մտնում են Ֆեյսբուք, համացանցային այդ պղտոր ու հակամարդկային իրարանցմանը լուրջ չեն վերաբերվում: Գիտեն, որ սոցցանցերում գրված սրտաճմլիկ ստատուսներով չի որոշվելու մեր երկրի ճակատագիրը, ոչ էլ սոցցանցային պատերազմներում ենք հաղթելու թշնամուն, և անգամ ներընդդիմադիր շրջանակների պայքարի ճակատագիրն այստեղ չի որոշվելու: Եվ իշխանություն երկրում ձևավորելու է, ապագա կառուցելու է այս իրական Հայաստանն ու իրական հայաստանցին»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
