Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում վթարի պատճառով գազամատակարարումը դադարեցվել է

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում վթարի պատճառով գազամատակարարումը դադարեցվել է
264
Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ., 15:48

«Գազպրոմ Արմենիան» հայտնում է, որ այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Գեղարդ, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։