Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Արցախցիների պահանջը նաև ՀՀ-ի անվտանգությանն է վերաբերում»․ Մանե Թանդիլյան

«Արցախցիների պահանջը նաև ՀՀ-ի անվտանգությանն է վերաբերում»․ Մանե Թանդիլյան
278
Ուրբաթ, 11 ապրիլի, 2025 թ., 19:12

Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները հանդիպում են անցկացրել «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչների հետ։
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը նշել է․ «Արցախցիների բարձրաձայնած խնդիրները նաև սոցիալական են, բայց դրանք խիստ փոխկապակցված են իրենց ամբողջական իրավունքների իրացման հետ, իսկ իշխանությունը ջանք չի խնայում այս շարժումը և պահանջները վերաձևակերպել որպես սոցիալականի։

Արցախցիների անօտարելի իրավունքն է՝ հայրենիք վերադառնալու և այնտեղ ապրելու իրավունքը, և այդ հնարավորության դուռը չպետք է փակել»։

Թանդիլյանն ընդգծել է, որ արցախցիների պահանջը նաև ՀՀ-ի անվտանգությանն է վերաբերում։ «Մենք կորցրեցինք Արցախը, և հիմա ՀՀ-ի վրա ամեն օր կրակոցներ կան․ ՀՀ-ի սահմանները վտանգված են։ Մենք պետք է այնպես անենք, որ արցախցիները կարողանան իրենց արժանապատիվ ապրելու իրավունքն իրացնել ՀՀ-ում։ Կառավարությունը պարտավոր է լսել այս մարդկանց և վերացնել խոչընդոտներն ու իրացնել իրատեսական ծրագրեր»,- նշել է Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանի ճեպազրույցը