Մայր Տաճարում կատարվեց Դռնբացեքի արարողություն

Ապրիլի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Դռնբացեքի արարողություն։
Հայ եկեղեցու ամենախորհրդավոր արարողություններից մեկը կատարվում է Ծաղկազարդի երեկոյան:
Ծաղկազարդը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Այն նաև խորհրդանշում է մեր Տիրոջ մուտքը Վերին Երուսաղեմ: Այս իմաստով Քրիստոսի մուտքը Երուսաղեմ կոչվում է նաև Գալուստ: Այդ պատճառով էլ Ծաղկազարդի երեկոյան կատարվում է դռնբացեքի արարողությունը, որը Քրիստոսի Գալստյան օրինակն է ցույց տալիս:
Դռնբացեքի արարողության միջոցով վերապրում ենք աշխարհի վախճանին սպասվող այն իրադարձությունը, երբ պետք է բացվեն Աստծո Արքայության դռներն, ու արդարները պիտի մուտք գործեն այնտեղ: Դռնբացեքի արարողությունը կատարվում է երկխոսության ձևով՝ փակ խորանի առջև ծնկած և վարագույրից այն կողմ գտնվող հոգևորականների միջև: Հայ եկեղեցում հարց-պատասխանի այս ձևը կիրառվում է միայն դռնբացեքի արարողության ընթացքում: Վարագուրված խորանը խորհրդանշում է Երկնային Արքայությունը:
Ժամանակին դռնբացեքի արարողությունը կատարվում էր եկեղեցու դռան առջև: Դուռը փակվում էր և փակ դռան առաջ սկսվում էր արարողությունը: Այնուհետև բացվում էր դուռը և հավատացյալները ներս էին մտնում: Այժմ միայն եկեղեցու խորանի վարագույրն է փակվում և այնտեղ էլ կատարվում է արարողությունը:
Վարագույրի հակառակ կողմից հոգևորականն Արքայության դուռը մտնելու պայմաններն է առաջադրում, իսկ ծնկած հոգևորականները խորհրդանշում են ժողովրդին, այն մարդկանց, ովքեր փորձում են արժանանալ Երկնքի Արքայությանը: Երբ հոգևորականները հարց ու պատասխանի միջոցով այլևս պարզում են, որ հավատացյալները պատրաստ են ժառանգելու Տիրոջ Արքայությունը, Աստված խորհրդանշորեն բացում է Երկնքի դռները ու ընդունում նրանց:

«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
359Երեկ, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
25323.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
25923.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
151120.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
129419.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
68118.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
138318.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
63217.09.2026, 21:36