Կիրակի, 27 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Դատախազությանը հաղորդում ենք ներկայացնելու, ԱԳՆ-ի առջև ներկայացնելու ենք մեր պահանջները». Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

«Դատախազությանը հաղորդում ենք ներկայացնելու, ԱԳՆ-ի առջև ներկայացնելու ենք մեր պահանջները». Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
373
Կիրակի, 13 ապրիլի, 2025 թ., 23:54

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ,
Եվս մեկ անգամ ցանկանում ենք տեղեկացնել, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը վաղը՝ ապրիլի 14-ին, ժամը 11:00-ին, պլանավորում է բողոքի ակցիաներ ՀՀ արտգործ նախարարության և դատախազության շենքերի առջև՝ ներկայացնելու մեր վերաբերելի պահանջները։
Մասնավորապես, արտգործ նախարարության առջև ներկայացնելու ենք մեր պահանջները և կոնկրետ քայլեր հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման և ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ:

Իսկ դատախազությանը հաղորդում ենք ներկայացնելու արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ և պահանջելու ենք բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին:
ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ»։