Կիրակի, 27 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Արագածոտնի մարզի 15-ից ավել գյուղերի բնակիչներ փակել էին Երևան-Գյումրի մայրուղին

Արագածոտնի մարզի 15-ից ավել գյուղերի բնակիչներ փակել էին Երևան-Գյումրի մայրուղին
203
Այսօր, 11:18

Արագածոտնի մարզի մոտ 15-ից ավել գյուղերի բնակիչներ
մոտ մեկ ժամով փակել էին Երևան-Գյումրի մայրուղին՝ բողոքելով տրանսպորտային նոր փոփոխությունների դեմ: Ասում են, որ Երևան և Աշտարակ հասնող տրանապորտը թանկանալու է: Ընդ որում՝ մայրաքաղաք հասնելու համար նրանք պետք է կրկնակի վճարեն և երկու տրանսպորտ փոխեն:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները ասում էին. «Մեր պահանջը ոչ քաղաքական է։ Մենք պահանջում ենք, որպեսզի կառավարությունը, հանձինս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ նախարարի գլխավորությամբ, վերանայեն իրենց որոշումն ու չեղյալ հայտարարեն, քանի որ այդ որոշումը մի իսկական գլխացավանք է դառնալու 15-ից ավելի գյուղերի բնակիչների համար։ Տրանսպորտը ոչ միայն թանկացրել են, այլև եթե նախկինում գյուղերից տրանսպորտը հասնում էր մինչև «Կիլիկիա» ավտոկայան, ապա հիմա այն հասնելու է մինչև Աշտարակ, ու այդտեղից մենք էլ երթուղի չունենք դեպքի Երևան։ Առաջ մինչև «Կիլիկիա» ավտոկայան հասել ենք, իսկ դրանց տված նոր ծրագրով ահավոր վիճակ է։ Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ քայլին՝ փակելով ճանապարհը։ Բայց պահանջում ենք, որպեսզի որոշումը կայացնեն ի շահ ժողովրդի»։
Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպում է Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, ով առաջարկում է բողոքի ակցիայի մասնակիցներին, որպեսզի գնան քաղաքապետարան, քննարկեն և ինքը պատրաստ է դիմել կառավարությանը, որպեսզի հարցը լուծվի ի շահ քաղաքացու։