Կիրակի, 27 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Գորիսը պետք է դառնա Մոնակո»․ Առուշ Առուշանյան

«Գորիսը պետք է դառնա Մոնակո»․ Առուշ Առուշանյան
190
Այսօր, 12:24

«Գորիսը պետք է դառնա Մոնակո։ Ոչ թե մեր մշակույթը պետք է փոխվի, այլ այնտեղ մարդկանց կյանքի որակն ավելի լավն է, ճոխ են ապրում։ Աստծո կամոք կհասնենք այդ մակարդակին ու մեր բնակիչները ճոխ ու շվայտ կյանքով կապրեն»,- երեկ Գորիսում լրագրողների հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։
Հիշեցնենք՝ Գորիս խոշորացված համայնքում երեկ տեղի է ունեցել բնակարանների բանալիների հանձնման արարողություն, որի շրջանակում 18 ընտանիք բնակարան է ստացել։

Շահառուների թվում են ինչպես տեղի բնակիչներ, այնպես էլ Արցախից բռնի տեղահանված և Գորիսում ժամանակավորապես ապաստանած ընտանիքներ։

Նախաձեռնությունը Գորիս համայնքում իրականացվող բնակարանաշինական շարունակական ծրագրի մաս է կազմում։

«Գորիսը պետք է դառնա Մոնակո»․ Առուշ Առուշանյան