Կիրակի, 27 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Հայի կռիվը վերջին 100-150 տարիներին եղել է աշխարհագրության դեմ»․ Թաթուլ Հակոբյան

«Հայի կռիվը վերջին 100-150 տարիներին եղել է աշխարհագրության դեմ»․ Թաթուլ Հակոբյան
172
Այսօր, 13:48

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս վերջերս սկսել եմ ավելի շատ մտածել այն մասին, որ հայի կռիվը վերջին 100-150 տարիներին եղել է ոչ թե թուրքի, այլ աշխարհագրության դեմ:
Աշխարհագրության դեմ կռվից են ծնվել հայ քաղաքական մտքի մի շարք անհեթեթություններ ու արկածախնդրություններ, ինչպես Բեռլինի համաժողովն է, Խրիմյան Հայրիկի թղթե շերեփը, երրորդ ուժին ապավինելը, Ռուսաստանից փրկության ակնկալիքը, որ հիմա փոխվել է մեկ այլ մոլորությամբ՝ Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից փրկության ակնկալիքով:
Վերջին դեպքում Թրամփը համը հանեց:
Երբ ընդունենք, որ աշխարհագրության դեմ մեր կռիվը պարտված է ի սկզբանե, այն ժամանակ կլինեն ողջամիտ լուծումներ»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան