Կիրակի, 27 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ջրհեղեղից գրեթե մեկ տարի անց Խաշթառակի կամրջի վերանորոգման նախագիծը պատրաստ չէ»․ Ոսկան Սարգսյան

«Ջրհեղեղից գրեթե մեկ տարի անց Խաշթառակի կամրջի վերանորոգման նախագիծը պատրաստ չէ»․ Ոսկան Սարգսյան
132
Այսօր, 11:42

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ջրհեղեղից գրեթե մեկ տարի անց Խաշթառակի կամրջի վերանորոգման նախագիծը պատրաստ չէ։
2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից վնասվեց, շահագործումից դուրս եկավ Իջևան համայնքի Խաշթառակ և Լուսահովիտ գյուղերը սպասարկող Խաշթառակի կամուրջը։ Կառուցվեց ժամանակավոր կամուրջ, որով այդ գյուղերն այժմ կապվում են մեծ աշխարհի հետ։ Տավուշի մարզօետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ նախատեսվո՞ւմ է վերանորոգել Խաշթառակի հիմնական կամուրջը,կամ նոր կամուրջ կառուցել, ե՞րբ, ո՞ւմ ֆինանսավորմամբ։ Մարզպետարանից պատասխանել են․
«Խաշթառակի կամրջի վերականգնման ուղղությամբ՝ լիազոր մարմնի ՀՀ ՏԿԵՆ կողմից իրականացվում է նախագծային լուծումների ապահովման աշխատանքներ։ Կիրականացվի ՀՀ պետական բյուջեի միջոցներով, համապատասխան մի շարք գործընթացների ապահովման պարագայում»»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան