Երկուշաբթի, 28 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Բանկային համակարգի թերացումները լրջագույն սպառնալիք են»․ Մհեր Կարագյոզյան

«Բանկային համակարգի թերացումները լրջագույն սպառնալիք են»․ Մհեր Կարագյոզյան
184
Երեկ, 17:12

Հանրային վերահսկողություն ՀԿ նախագահ Մհեր Կարագյոզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանկային համակարգի թերացումները՝ լրջագույն սպառնալիք քաղաքացիների իրավունքներին։
Վերջերս ՀՀ գլխավոր դատախազը պաշտոնապես անդրադարձավ բանկային համակարգում առկա թերի պաշտպանվածության խնդիրներին, ներկայացնելով վկայությունները և մատնանշելով մի շարք խիստ մտահոգիչ թերություններ։
Այս իրադրությունը լուրջ մտահոգություն է առաջացնում հատկապես այն պարագայում, երբ ակնհայտ է դառնում, որ բանկերի կողմից բավարար պաշտպանական մեխանիզմների բացակայության հետևանքով վտանգվում են քաղաքացիների ֆինանսական իրավունքները և շահերը։
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ անհրաժեշտ է արձանագրել, որ բանկերի կողմից հաճախ կիրառվող վարկային և այլ պահանջները քաղաքացիների նկատմամբ հանդիսանում են իրավական առումով անընդունելի և անհիմն։ Հետևաբար, այդ պահանջները պետք է ճանաչվեն ոչ իրավաչափ և անհապաղ չեղարկվեն՝ քաղաքացիների իրավունքների վերականգնման և արդարության վերականգնման նպատակով»։