Երկուշաբթի, 28 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ռուսաստանի համար Ուկրաինայի ցանկացած բաժանում մահաբեր վտանգներ է պարունակում»․ Արա Արայան

«Ռուսաստանի համար Ուկրաինայի ցանկացած բաժանում մահաբեր վտանգներ է պարունակում»․ Արա Արայան
186
Երեկ, 17:54

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուկրաինայի շուրջ առևտրին զուգահեռ ամերիկացիները ակտիվ առևտուր են նախաձեռնել Իրանի հետ: Իսրայելական ճակատում վիճակը փակուղային և սպասողական է: Համասը հրեա պատանդներին ազատ չի արձակում և կարծես ամերիկացիներին դա շատ չի հուզում, ի սկզբանե պատանդներ օպերացիան հարմար պահին օգտագործելու համար էր պլանավորվել:
Այս ամենին զուգահեռ «հանկարծակի» իրավիճակը սրվում է Հնդկաստանի ու Պակիստանի միջև:
Երեկ պայթեց իրանական Բանդեր Աբաս նավահանգիստը: Մոտ 20 կմ շառավղով տարահանվում են շրջակա բնակավայրերը:
Սա շատ է հիշեցնում 2020 թվականի օգոստոսի 8 ին Բեյրութի նավահանգստի աղետալի պայթյունը, որը գրեթե ոչնչացրեց քաղաքի հիմնական մասը: Այդ պայթյունի կազմակերպման մեջ հիմնական կասկածը Իսրայելի ուղղությամբ է:
Հատկանշական է, որ Ուկրաինայի ու Իրանի հետ բանակցություններում Թրամփի ներկայացուցիչը ազգությամբ հրեա, քաղաքականության հետ երբևէ կապ չունեցած, գործարար Վիտկոֆֆն է։
Ուկրաինայի հարցում ըստ Թրամփի առաջխաղացում կա և կարծես Պուտինն ու Զելենսկին տվել են իրենց համաձայնությունները: Ուկրաինան փորձում են տոնական տորթի պես կիսել, բայց որ կողմից խրում են դանակը կոշտ քարերի է հանդիպում: Այստեղ գլխավոր հարցը հետևյալն է, իսկ ո՞ւմ միջև է առհասարակ կիսվում Ուկրաինան, ԱՄՆ ի ու Ռուսաստանի՞, ԵՄ ի ու Ռուսաստանի՞, թե՞ Իսրայելի(հրեական աշխարհի) ու Ռուսաստանի միջև, որպեսզի Կիևը դառնա նոր Երուսաղեմ: Ուկրաինացի ժողովուրդը, առայժմ բանակցությունների կողմ չէ:
Ռուսաստանի համար Ուկրաինայի ցանկացած բաժանում մահաբեր վտանգներ է պարունակում: Ում էլ բաժին հասնի ռուսական ազդեցությունից դուրս մնացած Ուկրաինայի մասը, դա սպառնալիք է Ռուսաստանի գոյությանը: Ուկրաինայից հետո հերթը հասնելու է Ռուսաստանին:
Նույն վիճակում Իրանն է, եթե պարսիկները կուլ տան հրեական խայծը Իրանը նույնպես մասնատվելու է:
Շատ բարդ ու բազմակողմանի խաղ է նախաձեռնել ամերիկա-հրեական կողմը: Ռուսաստանին ու Իրանին գործարքների մեջ ներքաշելով փորձ է արվում վերջիններիս դուրս բերել Չինաստանի ազդեցության ոլորտից: Հնդկաստանի ու Պակիստանի միջև հնարավոր պատերազմը նույնպես լինելու է ընդդեմ Չինաստանի: Բրիտանական Հինդոստանը 1947 ին հենց այս նպատակով է բաժանվել, ինչի արդյունքում առաջացան Պակիստանը, Բանգլադեշը, Բիրման, Բութանը, Մալդիվները...
Չինաստանին պետք է զսպել ամեն կերպ, բոլոր ուղղություններով, ահա ԱՄՆ ի գերնպատակը:
2020 թվականի Ղարաբաղով դեպի Իրան պատերազմը կիսատ մնաց, Ալիևը գլխավորապես հրեաների օգնությամբ գրավեց Ղարաբաղը և այդպես էլ շահագրգիռ կողմերը չփորձեցին ռիսկի գնալ և Ադրբեջանի կողմից սկսել հարձակում Իրանի վրա: Վտանգավոր է, նման պարագայում մեծ պատերազմի փլատակների տակ կարող են մնալ Ադրբեջանը, Թուրքիան, ինչու չէ նաև Իսրայելը:
Հայաստանի մասին չասենք, դա ոչ ոքի հետաքրքիր չէ:
Ուստի այժմ փորձ է արվում լեզու գտնել Իրանի ու Ռուսաստանի հետ միաժամանակ: Կեղտոտ գործը թողնելով Հնդկաստանին ու Պակիստանին: Հնդիկներին կարելի է շահագրգռել, Պակիստանը քարտեզի վրայից կարող է ընդհանրապես վերանալ, Չինաստանն էլ կհայտնվի ցամաքային շրջափակման մեջ...
Ամերիկա-հրեական բլեֆի ձախողումը Թրամփի համար ճակատագրական է լինելու: Հնարավոր է, որ այս հաշվարկով էլ Թրամփին թույլ տվեցին երկրորդ անգամ գալ իշխանության, բոլոր մեղքերը բարդել նրա վրա, ինչից հետո ԱՄՆ ում նոր «դեմոկրատական» վերածնունդ կսկսվի:
Պառաված Եվրոպան անէության թմբիրի մեջ տխուր տպավորություն է թողնում: Հետամնաց Եվրոպա, ժամանակից ու ժամանակի տեխնոլոգիաներից շատ հետ մնացած Եվրոմիություն, որը չգիտի ո՞ւր, ինչպե՞ս և հանուն ինչի շարժվել:
Կեղծ դեմոկրատական ու սոցիալիստական լոզունգների տակ թաքնված է տոտալ կոռուպցիան»։

«Ռուսաստանի համար Ուկրաինայի ցանկացած բաժանում մահաբեր վտանգներ է պարունակում»․ Արա Արայան
Աղբյուրը`   Արա Արայան