«Պետական պաշտոնյաների ատելության քարոզը մեզ համար փուչիկ է»․ արցախցի

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիա իրականացրեց Գլխավոր դատախազության շենքի դիմաց, նրանք պահանջեցին բացատրություն տալ արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի և Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին:
«Մարտադաշտում չի եղել հայաստանցի, արցախցի, եղել է հայ ազգ։ Այն մարդիկ, ովքեր տարանջատում են մտցնում, թշնամի, վտանգավոր մարդիկ են մեր ազգի համար»,- իր ելույթում ասաց «Վերածնվող Արցախ» շարժման ղեկավար Անաստաս Իսրայելյանը։ «Դատախազության աշխատանքը պետք է ուղղված լինի նման մարդկանց պատասխանատվության ենթարկելուն։ Հստակ աշխատանք է տարվում այդ պառակտումը մտցնելու համար։ Պետական մակարդակով ևս ատելություն են սերմանում՝ արցախցիներին պիտակավորելով որպես թալանչիներ։ Թալանչի հա թալանչի, հստակ անուններ տվեք, թե ովքեր են այդ թալանչիները»,- ասաց Իսրայելյանը՝ նշելով, որ երբ խոսում են խնդրիների մասին, իրենց ասում են՝ գնացեք ձեր թալանչիներից ուզեք։ «Հասարակ արցախցուն թալանչի են ներկայացնում, թե եկել հիմա էլ մեզ են թալանում։ Ձեր ատելության քարոզը ոչ մի նշանակություն չունի»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից, ով փուչիկին կապված թուղթ օդ բաց թողեց։ «Այս թղթում պետական պաշտոնյաների կողմից ասված ամենազզվելի պիտակավորումներն են, որոնք փուչիկ է, և ոչ մի բան չեն ներկայացնում իրենցից»,- նշեց նա:

«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան
1810:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
10209:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
5808:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
10600:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
104Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
99Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
161Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
80Երեկ, 21:48