«Պետրոս Ղազարյանը հանդիսանում է Ադրբեջանի խոսափողը ՀՀ տարածքում»․ Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արձանագրենք, որ ինչպես Հայաստանն է բռնազավթված թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կողմից, այնպես էլ Հանրային հեռուստաընկերությունը՝ ի դեմս ռեժիմի թիվ մեկ պրոպագանդիստ Պետրոս Ղազարյանի: Արձանագրենք նաև, որ ՀՀ քաղաքացիների հարկերից աշխատավարձ ստացող Պետրոս Ղազարյանը հայկական թիվ մեկ համապետական լրատվամիջոցն օգտագործում է, որպեսզի Հայաստանի հայությանը տեռորի ենթարկի Ադրբեջանի սպառնալիքներով՝ պարբերաբար տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների հարցազրույցների ժամանակ հղում անելով Ադրբեջանի կողմից համաձայնագրի հրաժարմանը կամ հարձակմանը, միով բանիվ՝ տարածում է Ադրբեջանի ղեկավարի բերանից դուրս թռած թեզերը:
Այստեղից հետևություն՝ Պետրոս Ղազարյանը հանդիսանում է Ադրբեջանի ու նրա ղեկավարության թիվ մեկ խոսափողը Հայաստանի Հանրապետության տարածքում:
Մարդն ինչքան արժեզուրկ ու անսկզբունք պիտի լինի, որ ամենատարրական բանը հարյուր անգամ կրկնես, նորից իր անգիր արած քարոզչությունն առաջ տանի: Սա նաև գիտակցաբար ու միտումնավոր ատելության խոսքի հարյուրավոր գրառումների առիթ է միշտ տալիս իր էջում:
ՀԻՇԵՔ ՄԻՇՏ
Արցախի ժողովուրդը կարիք չունի ՀՀ քաղաքացիություն ընդունելու մի պարզ պատճառով, որ արդեն շուրջ 30 տարի հանդիսանում է ՀՀ քաղաքացի և կրում ՀՀ քաղաքացու կապույտ անձնագիր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության նշումով, ու Պետրոսը դա շատ լավ գիտի: Ներկայիս վարչակարգի կողմից Արցախցիներին ՀՀ քաղաքացիություն ընդունելու պարտադրանքով սոցիալական խնդիրների լուծումներից զրկելը ոչ այլ ինչ է, քան տեռոր և հակաիրավական քայլ, այսիպիսի կեղծ գործընթացով լեգիտիմացնում են Արցախից հրաժարումը և մեր հայրենակիցներին փորձում դարձնել իրենց հանցագործությունների մասնակից»։

Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
3709:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
4708:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
10400:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
102Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
98Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
160Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
79Երեկ, 21:48
«ՀՀ-ի անունից խոսելու մանդատը որևէ մեկին իրավունք չի տալիս ՀՀ-ի ապագայից դուրս գրել իր քաղաքական հակառակորդներին». Դավիթ Անանյան
84Երեկ, 21:24