«Պարտադիր չէ ծամածռություններ անել, դիտում հավաքելու ուրիշ ձևեր էլ կան»․ Սևակ Հակոբյան
![]() 271 Երեքշաբթի, 15 ապրիլի, 2025 թ., 20:42 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Պարտադիր չէ ծամածռություններ անել, դիտում հավաքելու ուրիշ ձևեր էլ կան։ Օրինակ՝ մարդ կա տկլորանում է»։ Տեսանյութում Հակոբյանը նշում է․ «Նիկոլ Փաշինյանն ունի շուրջ 10 օգնական-խորհրդականներ, որոնց հենց պաշտոնի անունն ասում է՝ ինչ պետք է անեն։ Հետաքրքիր է՝ ամեն անգամ երբ նա դերասանի վարպետության դասեր է տալիս խորհրդարանում, իր խորհրդականներն ի՞նչ են ասում։ Ամբողջ արարողակարգի բաժին ունի, որ զբաղվում է հագուստով, դիզայնով, վարվեցողության կաննոներ են սովորեցնում, երևի թե սովորեցնում են․ եթե սովորեցնում են, նրան ի՞նչ են ասում։ Ֆեյսբուքյան, յութուբի, տիկտոկի փորձագետների խումբ ունի, մի հոգի չէ, երկու հոգի չէ, խմբեր են, թիմեր են, նրանք ի՞նչ են ասում։ Ասում են՝ հա, լավ ա, լավ դիտում ես հավաքո՞ւմ։ Հա՞։ Դիտում հավաքելու լիքը ուրիշ ձևեր էլ կան, էնքան մարդ կա, տկլորանում է՝ դիտում հավաքելու համար։ Մի հատ հլը վելուծություն արեք, էսօր ամբողջ օրը ԱԺ ամբիոնից խոսել է, լաչառությունը դրել է, պարել է, սաղ արել է։ Խնդրում եմ ուսումնասիրեք։ Լրատվամիջոցներս կտրել-դրել ենք ելույթները, ամբողջ համացանցը ծաղրում է դրա պահվածքը։ Լավ, իսկ ինչո՞ւ է ծաղրում։ Շատ պարզ՝ որովհետև այլ բան չկա էլ անելու»։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
