«Եթե Նիկոլը մնաց վարչապետ, 2026թ․ գարնանը պատերազմ է սկսվելու, ժողովո՛ւրդ, ռա՛դ արեք դրան»․ Արտակ Զաքարյան

«Ոչ մի քաղաքական ուժ միայնակ չի կարողանալու հեռացնել այս իշխանությանը։ Բոլոր քաղաքական ուժերը միասին կարողանալու են այս կամ այն թույլատրելի ճանապարհով հեռացնել, մեր պատկերացմամբ՝ այդ տարբերակը իմպիչմենթն է»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությունների գնալը սխալ ռազմավարություն է։ «Մենք ունենք ժամանակ և հնարավորություն անվստահություն հայտնելու գործընթացն ի մի բերելու․․․ Եթե Նիկոլը մնաց վարչապետ, 2026 թվականի գարնանը պատերազմ է սկսվելու․ զարգացումներն են այդպիսին, շատ մեծ հավանականություն կա լայնածավալ պատերազմի․․․ Փաշինյանին պետք է փոխել մինչև այդ»։
«Ուզում եք երկիրը վարի տվեք, ուզում եք 2-րդ, 3-րդ ցեղասպանություն արեք, Նիկոլը հրաժարական չի տալու։ Հերթական ընտրություններով նրան հեռացնելու տարբերակին էլ չենք հավատում, իսկ արտահերթ ընտրությունների չի գնա իշխանությունը»,- նշեց Զաքարյանը՝ կոչ անելով հասարակությանը՝ «եթե չեք ուզում պատերազմ, Նիկոլից ձերբազատվեք, ռա՛դ արեք, քաղաքական ընդդիմադիր ուժերին ստիպե՛ք, փետով, չագուճով, քարով ընկե՛ք ընդդիմության հետևից, ասե՛ք՝ ի՞նչ եք նստել, գնացե՛ք դրան հեռացրեք, մենք էլ հետևներիցդ գալիս ենք»։

«Պատերազմը երևի կլիներ՝ անկախ նրանից՝ ով էր Հայաստանի իշխանությունը, բայց հետևանքներն այսքան աղետալի չէին լինի»․ Սերգեյ Շահվերդյան (տեսանյութ)
412:30
Գերագույն դատարանը Թրամփին թույլատրել Է վերսկսել միգրանտների արտաքսումը երրորդ երկրներ
7812:18
«Ինքնագոլ արածները պահանջում են հեռացնել դարպասապահին»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5511:18
«Մոսկվան չի բացառում Կալինինգրադը պաշտպանելու համար միջուկային զենքի կիրառումը»․ Իռլանդիայում ՌԴ դեսպանատուն
9711:13
«Նայեք թշնամուն ու սովորեք․ չեղած տեղը երկիր են դառնում, իսկ մենք՝ ինքնաոչնչանում»․ Զարուհի Մուրադյան
5610:48
«ԵԽԽՎ զեկույցն արձանագրեց ԱԺ-ում ԲՀԿ-ին պատկանող մանդատների գողությունը»․ Մեսրոպ Եսայան
6210:30
«Տարօրինակ է, որ իշխանությունը ԵԽԽՎ զեկույցից հետո դեռ չի ասել՝ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, պատերազմ կսկսվեր»․ Տիգրան Աբրահամյան
5610:06
«Կատարի՝ ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները մերձեցնելու փորձերն արդյունք չեն տվել»․ #Axios
17109:18