«Թշնամին կրակում է՝ փորձելով մերոնց ներքաշել ռազմական գործողությունների մեջ»․ Նաիրի Հոխիկյան
![]() 219 Չորեքշաբթի, 16 ապրիլի, 2025 թ., 09:36 Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանի արևելյան առաջնագծի մի շարք հատվածներում գիշերը թշնամու ակտիվացման, որոշ կուտակումների հետևանքով զգոնության բարձրացում է հայտարարվել։ Դա չի նշանակում պատերազմ, բայց թշնամին կրակում է նաև հայկական դիրքերի ու բնակավայրերի վրա, ինչը նշանակում է, որ ամեն կերպ փորձում է մերոնց ներքաշել ռազմական գործողությունների մեջ։ Մեր զորքը ամուր է, կանգնած է իր տեղում։ Չի պատասխանում թշնամու սադրանքներին, պատասխան կրակ չի բացում, բայց դա չի նշանակում, որ չի կարող կրակել։ Ուղղակի այս պահին մեր կողմից կրակելը կնշանակի թշնամուն հնարավորություն տալ սկսել պատերազմ, ինչը դեռևս ցանկալի չէ մեզ համար։ Ժամանակը կգա, թշնամուն իրեն հասանելիք պատասխանը կտանք, որը շատ ցավոտ կլինի նրա համար։ Բայց հիմա պետք չի սկսել առաջինը։ Մենք շարունակում ենք ուժեղացնել հայկական դիրքերը, քողարկել և ամրացնել, համալրել անհրաժեշտ պարագաներով, ապահովել մեր զինվորի անվտանգությունը քողարկիչ ցանցերով, գիշերային տեսանելիության սարքերով և ուրիշ կարևոր ապրանքներով (արդեն 4 տարի)։ Եթե ուզում եք մասնակցել այդ աշխատանքներին ձեր հնարավորությունների սահմաններում, խնդրում եմ անձնական կապ հաստատել նամակով»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
