««Ինչո՞ւ բանտում չէ», «թալան», «նախկին-ներկա»․ այս կոդերով հնարավոր է միայն «գռդոն» անել, ոչ թե առաջնորդել»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչն է հետաքրքիրը. նույնիսկ՝ սիմպտոմատիկը:
Մարդիկ չեն ասում, թե՝ օրինակ Վարդան Ղուկասյանը վերստին քաղաքապետ չլինելու համար, պետք է Հայաստանում տեղի ունեցած լիներ քաղաքական արդիականացում, ռեֆորմ, որը կբերեր նոր քաղաքական միջավայրի, նոր դերակատարների:
Ասում են՝ ինչո՞ւ նա բանտում չէ:
Եթե, իհարկե, որևէ մեկի բանտում հայտնվելու համար կան հիմնավոր պատճառներ, ապա բնականաբար նա պետք է լինի բանտում: Տվյալ պարագայում չեմ քննարկում՝ Վարդան Ղուկասյանն այդ մե՞կն է, թե՞ ոչ:
Այյստեղ առավել հետաքրքիրը հանրային «առաջնորդող», այսպես ասած, միտքն է, որի կառուցվածքային տրամաբանությունը ոչ թե առաջանցիկ է՝ ինչո՞ւ մենք չունենք ավելի լավը, ավելի արդիականը, ավելի մասշտաբայինը, պարզապես՝ ավելին, այլ ինչո՞ւ նա, սա, մյուսը, մյուսը բանտում չեն:
Մտածողության այս կոդերը կրող հանրային տարատեսակ առաջնորդության հավակնող խմբերը չեն կարող հանրությանը գործուն ձևով առաջնորդել, ուղեկցել դեպի արդիականացում, դեպի գործնական ռեֆորմացիա:
«Բանտի» թեմայի վրա, ինչպես և օրինակ «թալան-մալանի», «նախկին-ներկա»-ի, հնարավոր է միայն հավրեժական «գռդոն»: Ներեցեք այս ձևակերպմանս համար, բայց կարծում եմ, որ դա է երևույթի առնչությամբ առավելագույն բնութագրականը, որը միաժամանակ նաև, այդուհանդերձ, կարելի է օգտագործել հանրային հարթակներում»:

«Սա է Նիկոլ Փաշինյանի «դուխով» քաղաքականությունը, երբ ինքը ոչինչ չի որոշում»․ Ոսկան Սարգսյան
916:12
«Տեսնենք՝ ինչ հրաման է ստացել մեր «գլխավոր հրամանատարը» հարևան երկրից»․ Սարգիս Կարապետյան (տեսանյութ)
2016:06
«Բա որ քո հետից գոռան «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր»․ Սուրեն Սուրենյանց
4815:54
«Կարո՞ղ է մի խմբակցություն ավել պետք է լիներ այստեղ ու ձեր թուլակամ որոշման արդյունքում չեղավ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3215:48
«Արևմուտքի հետ ցանկացած պայմանավորվածության պետք է զգուշությամբ մոտենալ»․ Լավրով
6415:42
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3515:30
«Ի՞նչ մաթեմատիկական հնարքով ձեզ հաջողվեց ԲՀԿ-ի ձայները գողանալ»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
5215:24
«Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել «Զանգեզուրի միջանցքի» իրականացման համար»․ Ալիև
8215:06