Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 5-րդ Սաղմոսով

«Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին։
Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,- Ֆեյսբուքում գրել է վարչապետը և հրապարակել իր շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 5-րդ Սաղմոսով․
«ԱՂՕԹՔ ԱՊԱՀՈՎՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
1 Դպրապետին. ժառանգորդների մասին, սաղմոս
2 Ակա՛նջ դիր իմ խօսքերին, Տե՛ր, և ո՛ւշ դարձրու աղաղակիս,
3 ընդունի՛ր ձայնն աղօթքներիս, Թագավո՛ր իմ և Աստվա՛ծ իմ:
4 Աղաչում եմ քեզ, Տե՛ր, որ առավոտյան լսես ձայնն իմ. առավոտյան պատրաստ կլինեմ քո առջև կանգնելու:
5 Դու անօրենություն կամեցող Աստված չես, և քեզ մոտ չարամիտներ չեն բնակվում:
6 Թող հանցագործները չապրեն աչքիդ առջև:
7 Դու ատեցիր անօրենություն գործողներին, կործանում ես բոլոր ստախոսներին, արյունահեղ ու նենգ մարդուց գարշում ես, Տե՛ր:
8 Իսկ ես քո ամենառատ ողորմության շնորհիվ կմտնեմ տունդ, և քե՛զ վայել ակնածանքով կերկրպագեմ սուրբ տաճարիդ մեջ:
9 Տե՛ր, արդարությամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջև ճանապարհները քո,
10 քանզի նրանց բերանում ճշմարտություն չկա, և նրանց սրտերն ունայնացած են:
11 Գերեզմանի պես բաց են կոկորդները նրանց, իսկ լեզուները՝ լի նենգությամբ: Դատի՛ր նրանց, Աստվա՛ծ, որ ետ կանգնեն իրենց մտքերից. իրենց անչափ ամբարշտության համար վանի՛ր նրանց, քանզի դառնացրին քեզ:
12 Թող ուրախանան բոլոր նրանք, որ հույս են դնում քեզ վրա, հավիտյան թող ցնծան, և դու ապրես նրանց մեջ. թող պարծենան քեզնով քո անունը սիրողները,
13 քանզի դու պիտի օրհնես արդարին. Տե՛ր, քո սպառազինությամբ պաշտպանեցիր մեզ»:

«Ում է ձեռնտու նման իրավիճակը». Մանուել Մանուկյան
9702:12
«Ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն». Տաթևիկ Հայրապետյան
140Երեկ, 18:18
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում «արագ հաղթանակի» ռազմավարություն է մշակում»․ #Bloomberg
224Երեկ, 17:55
«Կարող ա էսօր էլ ա Ադրբեջանի զորամասից մարդ փախել, ամեն անգամ մեր բնակչությանն ասե՞նք՝ վայ, տեսեք․․․»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
151Երեկ, 17:18
«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հանրաքվեն է»․ Գևորգ Դանիելյան
120Երեկ, 17:12
«Մեր գերլեգիտիմ և ուլտրա-ինքնիշխան վիժվածքն ինչ հեքիաթ ասես՝ պատմեց»․ Արթուր Դանիելյան
111Երեկ, 16:54
«Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը»․ Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 16:36
«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
199Երեկ, 16:00