Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

ԱԺ-ում ՔՊ-ականները ցանկացել են «ԱՆԻՖ»-ի և այլ գործերով «հարցաքննել» Ավինյանին. «Ժողովուրդ»

ԱԺ-ում ՔՊ-ականները ցանկացել են «ԱՆԻՖ»-ի և այլ գործերով «հարցաքննել» Ավինյանին. «Ժողովուրդ»
144
Այսօր, 09:00

Երեկ ԱԺ ՔՊ խմբակցությունը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին Ազգային Ժողով էր հրավիրել՝ դռնփակ նիստի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով ՔՊ-ականները դիմել են Ավինյանին՝ պահանջելով գալ ու բացատրություն տալ տրանսպորտի գնի չվճարման վերաբերյալ տուգանքի նախագծի թեմայով: Սակայն իրական նպատակը եղել է «ԱՆԻՖ» հիմնադրամի և մյուս աղմկահարույց գործերով Ավինյանին «հարցաքննելը»: Բայց չի ստացվել:
«Հիշեցնենք, որ ԱԺ-ին ներկայացվել էր օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին՝ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար: Որոշել են, չվճարելու դեպքում, քաղաքացիներին 15 հազար դրամով տուգանել: Նախագծերի փաթեթը մշակել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, սակայն հանրային քննարկման դրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:
Փակ հանդիպումից տեղեկացանք, որ ՔՊ-ականները Ավինյանին հայտնել են, որ նախագիծը իրենց սրտով չէ, ու դա շատ վատ ազդեցություն կարող է թողնել իրենց ռեյտինգի վրա: Ավինյանը բացատրել է, որ քաղաքացիները հրաժարվում են վճարել, ինչը մեծ խնդիր է առաջացրել քաղաքապետարանում: Սակայն ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ Ավինյանի պատասխանները իրենց այդքան էլ չի գոհացրել, ու իրենք դեռևս խմբակցության նիստ պետք է անեն, որպեսզի հասկանան, թե ինչպես պետք է քվաերկեն տուգանքի այս նախագծին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: