Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել. «Հրապարակ»
![]() 216 Այսօր, 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Ապրիլի 22-23-ը տեղի կունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որին հրավիրված են 200-ից ավելի հյուրեր՝ պաշտոնյաներ, դեսպաններ, ՀԿ ներկայացուցիչներ: Հրավիրվածների թվում է նաև վարչապետի կինը՝ «Կրթվելը նորաձև է» արշավի հեղինակ Աննա Հակոբյանը, որի թիկնազորը մի քանի օր է՝ դեսանտ է իջել ԳԱԱ-ում, տարածքն են ուսումնասիրում, գրաքննում հյուրերի ցանկը, փորձում պարզել հրավիրվածների ինքնությունը, ոմանց մասնակցության վրա անգամ վետո են դնում: Թե ովքեր են, ում չի ուզում տեսնել տիկինը, մեզ առայժմ չասացին։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը մեզ հետ զրույցում հաստատեց Աննա Հակոբյանին հրավերը, ինչպես նաև, որ թիկնազորը եկել-պտտվել է, բայց ասաց, որ դեռ մասնակցությունը չեն հաստատել․ «Դեռ պարզ չի, ինձ իմ տեղակալն ասել է, որ ախրանայից եկել-նայել են, բայց բան չեն ասել․․․ ՀՀ նախագահը գալու է, ԱԺ փոխնախագահ Արշակյանը՝ նույնպես, բայց իր մասով բան չեն ասել (նկատի ունի Աննա Հակոբյանին)․․․ նախկինում էլ ենք հրավիրել՝ չի եկել, բայց այս անգամ ասացին, որ ախրանան եկել է, մնացածը՝ չգիտեմ»: Իսկ «ախրանան» եկել, ի՞նչ է արել։ «Ես չգիտեմ»: Դուք չե՞ք այդ կառույցի ղեկավարը։ «Եկել նայել են, հետաքրքրվել-բան ու գնացել, մեզ էլ բան չեն ասել՝ գալու հետ կապված, ասել են՝ կտեղեկացնենք»: Իսկ ինչո՞ւ եք Աննա Հակոբյանին հրավիրել, որպես երիտասարդ «գիտնակա՞ն»։ «Մենք բոլոր հիմնադրամներին, բարեգործական ընկերություններին ենք հրավիրում, «Իմ քայլ»-ին ենք հրավիրել»: Իսկ ո՞րն է այդ կառույցներին հրավիրելու իմաստը։ «Իսկ ինչո՞ւ չպետք է մասնակցեն»: Նկատի ունեմ՝ համագործակցո՞ւմ եք, թե՞․․․ «Նախկինում էլ ենք արել, բայց ի՞նչ կա դրա մեջ, Գրողների միությունն էլ է ՀԿ, բոլորին հրավիրում ենք»: Այսինքն՝ տարբերություն չկա՞ Գրողների միության և իշխանական «Իմ քայլի» միջև։ «Դուք արդեն քաղաքական հարցեր եք տալիս, ինտերվյու չեմ տալիս»։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«Էդ ոչ բարով «Թել Սելլ»-ը մեջ-մեջ է անում գումարները». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
011:18«Ձեր ղեկավարությունն է ստեղծել այս պայմանները», «ձեռս թո՛ղ». լարված իրավիճակ՝ Աշտարակի մայրուղում (տեսանյութ)
11910:36Մահացել է Զուրաբ Ծերեթելին
9610:33«Իրադարձությունները կարող են զարգանալ մեծ արագությամբ». Էդգար Ղազարյան
11310:24Երևանի ավագանին նոր անդամ ունի
6810:18«Կամո Վարդանյանն իր լռությամբ ցույց է տալիս, որ չի կարողանում հաղթահարել ներքին վախերը». Տիգրան Աբրահամյան
14710:12Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8510:06Վաշինգթոնում թալանել են ԱՄՆ ներքին անվտանգության նախարարին
10909:51