«Մի՛ փորձեք մեզ վերագրել դավաճանի և ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը»․ Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․ «Վահագն Ալեքսանյանն Ազգային Ժողովի ամբիոնից քիչ առաջ հերթական սուտը խոսեց ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի և այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցի բովանդակության մասին։
Տեղադրում եմ դեռևս 2010 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հերքումը. (հղումը՝ մեկնաբանություններում)
«Նախագահ Սարգսյանը չի խոսել նախագահ Օբամայի ապրիլ 24-յան ուղերձի բովանդակության մասին և չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձևի դիտարկումը: Ընդհակառակը, փոխնախագահ Բայդենի և նախագահ Սարգսյանի միջև խոսակցությունները, որոնց վերջերս անդրադարձել է փոխնախագահ Բայդենը, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար անհետաձգելի քայլեր կատարելու անհրաժեշտության մասին էին: Երկու ղեկավարները համաձայնել են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»:
Սա էլ հեռախոսազրույցների բովանդակության մասին.
«ԱՄՆ փոխնախագահը և նախագահ Սարգսյանը 2009թ. ապրիլին երկու անգամ խոսել են: Այս խոսակցությունների ընթացքում փոխնախագահը ասել է նախագահ Սարգսյանին, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը ճանապարհ կհարթեն Հայաստանի ավելի լավ ապագայի համար և հայտնել է Միացյալ Նահանգների աջակցությունը նրա առաջնորդության համար: Փոխնախագահը հայտնել է Օբամայի վարչակազմի աջակցությունը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ հայ-թուրքական համատեղ հայտարարության մասին Շվեյցարիայի առաջարկին»:
Մի փորձեք մեզ վերագրել դավաճանի և ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը՝ այդ «տիտղոսները» հավերժ ձերն են։ Ձեզ մեկ է Մելիք Ֆրանգյուլի «փառքը» հանգիստ չի տալիս»:

«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
8503:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
10502:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
11900:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
101Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
97Երեկ, 22:54
«Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
102Երեկ, 22:36
«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
108Երեկ, 22:24
«Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի»․ Գևորգ Պապոյան
90Երեկ, 21:54