«Նիկոլը, սապոնվելով թուրքերին, ակնկալում է աջակցություն՝ իշխանությունը պահելու համար»․ Ալբերտ Բազեյան
![]() 483 Չորեքշաբթի, 23 ապրիլի, 2025 թ., 00:06 «Ուզում եմ հիշեցնել՝ Նիկոլ Փաշինյանը թուրքական 10 լրատվամիջոցների հրավիրել էր Հայաստան՝ մեր պետբյուջեի հաշվին, կերան խմեցին․․․, Նիկոլը նրանց հարցազրույց տվեց՝ հաճոյանալով Էրդողանին, սապոնվելով թուրքերին՝ ակնկալելով հետագայում նրանցից ֆինանսական աջակցություն՝ իր իշխանությունը պահպանելու համար»,- «Ծիծեռնակաբերդում» լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը հասկանում է, որ իշխանափոխությունից հետո ենթարկվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատական պատասխանատվության՝ «մեր հաղթական ու տաղանդավոր ժողովրդին հանպատրաստից պատերազմի տանելու, պարտության մատնելու և Արցախը թուրքին հանձնելու համար»։ «Բացի դրանից՝ ՀՀ տարածքից ևս մի շարք ռազմավարական նշանակութան դիրքեր և բարձունքներ հանձնվել են, որտեղ ադրբեջանցիները եկել, նստել են, և մեր արևելյան բնակավայրերը հայտնվել են կրակի տակ»,- նշեց Բազեյանը՝ ընդգծելով՝ 44-օրյա պատերազմում պատություն կրեցինք, որովհետև ՀՀ ԶՈՒ գլխավոր հրամանատար էր Նիկոլ Փաշինյանը, որը ոչինչ չի հասկանում ո՛չ բանակից, ո՛չ էլ պատերազմից, և ինքը հաճույքով հանձնեց Արցախը թուրքին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
