Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Մանրամասներ` ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքից

Մանրամասներ` ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքից
219
Երեկ, 23:42

Այսօր՝ ապրիլի 23-ին իրավապահները տաք հետքերով պարզել են թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսի՝ վիճաբանության արդյունքում դանակահարված և Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: Պարզել են նաև նրա հետ վիճաբանության մեջ մտած ու «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրից հեռացած ավտոմեքենայի համարանիշը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է 52-ամյա Վաչե Ռ-ն , իսկ «Ford Fusion»-ի սեփականատերը հայտնել է, որ ինքը չի վարում ավտոմեքենան, այլ մեկ այլ քաղաքացի։ Պարզվել է ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։