Հինգշաբթի, 24 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Զարկելու համար ուժ է պետք․ մենք միայն միասնությամբ կարող ենք հզորանալ»․ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

«Զարկելու համար ուժ է պետք․ մենք միայն միասնությամբ կարող ենք հզորանալ»․ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
211
Այսօր, 00:36

«Այս տարիներին աշխարհից պահանջել ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ոչ թե փարատելու համար մեր ցավը և մեր կորուստը միայն, այլ դատապարտելու Ցեղասպանությունը, որ ուրիշների կողմից այլևս նման ոճրագործություն չկրկնվի»,- Ծիծեռնակաբերդում Տերունական աղոթքից հետո ասաց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

«Մենք չենք կարող մեր հիշողությունը նվիրաբերել Մամոնային, չենք կարող մեր պատմությունը դնել՝ հաճոյանալու ընծայարանին, մենք չենք կարող մեր նախնյաց հիշատակը չպահել»,- հայտարարեց Սրբազանը՝ հավելելով՝ եթե գնանք Ցեղասպանությունն ուրանալու ճանապարհով, ի՞նչ պատասխան պետք է տանք Ցեղասպանությունը ճանաչած տասնյակ պետություններին և ցեղասպանվածների իրավունքները պաշտպանած մեծ հումանիստներին։

«Կարդացի կարգախոսը՝ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ»։ Մինչև զարկելը, հարկավոր է զորանալ, տոկալ դրա համար, որպեսզի հալածողին մեկ զարկով կարողանաս հաղթել, զարկելու համար ուժ է պետք․ մենք միայն միասնությամբ կարող ենք հզորանալ․․․ Կարևոր է թույլ չտալ թշնամուն իրագործել իր փայփայած նպատակները՝ Հայաստան առանց հայի, Հայաստան առանց պատմության և Հարավային Կովկասն առանց Հայաստանի»,- ընդգծեց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

«Զարկելու համար ուժ է պետք․ մենք միայն միասնությամբ կարող ենք հզորանալ»․ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան