«Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են»․ Աննա Վարդապետյան
![]() 164 Այսօր, 10:48 ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնում է դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը։ «Եթե 2023 թվականին արձանագրվել էր հանցագործությունների 40661 դեպք, որոնցից 20231-ը՝ Երևանում, ապա 2024-ին արձանագրվել է 40232 դեպք, որոնցից 18397-ն է կատարվել Երևանում»,–ասաց Աննա Վարդապետյանը։ Համաձայն թվային տվյալների նվազել են նաև միջին և ծանր հանցագործությունների դեպքերը, սակայն ավելացել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 422-ով կամ 25,1%-ով։ Եթե 2023թ-ին արձանագրվել էր 1678 դեպք, ապա 2024-ին՝ 2100։ Մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները 2024թ․-ին աճել է 89,5%-ով, իսկ11,9 %-ով՝ սեռական անձեռմնխելիության դեմ հանցագործությունները, 111.4%-ով՝ թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները, 9.9%-ով՝ խարդախության հանցագործությունները, 25.1%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները: Վերոնշյալ թվերը ներկայացրեց Աննա Վարդապետյանը՝ նշելով, որ հաշվետվության ներկայացման ձևաչափն իրենց կողմից փոխվել և ավելի մատչելի է դարձել։ Հանձնաժողովին ներկայացվեց մի քանի հարյուր էջանոց հաղորդում։ |
«Ես չեմ կատակում». Թրամփը՝ Կանադան և Գրենլանդիան ԱՄՆ-ին միակցելու մասին
4317:33«Երևանի քաղաքապետարանի անգործության հետևանքը»․ «Թեժ գիծ» (տեսանյութ)
5017:24«Եվս մեկ սալիկապատ պուրակ՝ խոտածածկի փոխարեն»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
7517:12«Գլխավոր դատախազը կամա թե ակամա մոլորեցնում է»․ Ռուբեն Մելիքյան (լուսանկար)
8216:54«Նորագույն տեխնոլոգիաներ՝ փոսալցման աշխատանքներում»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
10516:36«Կոպեկ առ կոպեկ ժողովրդից են միայն քերում»․ Վարազդատ Հարությունյան
27814:24«Սամվել Բաբայանը վստահեցրել է, որ կապ չունի ակցիայի հետ»․ Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
36413:24«Բնակարանային ապահովման ծրագիրը հենց սկզբից տապալված է»․ Սամվել Շահրամանյան (տեսանյութ)
37912:42