Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Կոպեկ առ կոպեկ ժողովրդից են միայն քերում»․ Վարազդատ Հարությունյան

«Կոպեկ առ կոպեկ ժողովրդից են միայն քերում»․ Վարազդատ Հարությունյան
302
Այսօր, 14:24

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կա՞ մարդ, որ այս իշխանությունների 7 տարվա «հակակոռուպցիոն» քաղաքականության ու «թալանի վերադարձի» արդյունքներով զգացել է հանրային օգուտը:
Ըստ էության, «թալանչին» հենց ժողովուրդն էր, որովհետև մինչ այժմ կոպեկ առ կոպեկ ժողովրդից են միայն քերում հարկերի բարձրացման, հանրային ծառայությունների թանկացման ու տուգանքների տեսքով:
Մի ասֆալտ են անում, որի համար վերցրած պարտքերն էլի ժողովուրդն է մարում: Մի քանի գյուղատնտեսական ծրագիր են անում, որոնցով իրականացվող (փաստագրված) չարաշահումներն էլի մնում են ժողովրդի վզին (պատասխանատուները դեռ աշխատում են): Կարելի է երկար թվարկել...
Կառավարության դիմաց ամեն օր հավաքվող սոցիալական խմբերի տարբեր «գումարտակները» մի օր «գնդեր» կազմած դուրս են գալու փողոց և ֆիքսեն, որ իրենց աղքատությունը ոչ թե իրանց գլխում է, այլ՝ կառավարության գլխի գլխում»: