«Հնդկաստանը փորձում է վերածվել գլոբալ խաղացողի»․ Հակոբ Բադալյան
![]() 310 Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ., 16:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Կարո՞ղ է արդյոք Հնդկաստան-Պակիստան կոնֆլիկտի թեժացումը դառնա Կենտրոնական Ասիայում «պայթեցման աշխատանք», որին միտված էր Քաշմիրի ահաբեկությունը՝ որպես դետոնատոր: Ի դեպ, այդ առնչությամբ ուշադրության է արժանացրել հանգամանքը, որ Քաշմիրում ահաբեկությունը տեղի ունեցավ փաստորեն այն ժամանակ, երբ Դելի էր այցելել ԱՄՆ փոխնախագահ Վենսը՝ Հնդկաստանի վարչապետի հետ բանակցության համար: Հնդկաստանը փորձում է վերածվել գլոբալ խաղացողի, այդ խնդիրը լուծելու համար ձգտելով համաչափ հարաբերություն ունենալ թե Նահանգների, թե Ռուսաստանի հետ: Ամերիկա-ռուսական գործարքի շուրջ գործընթացի ֆոնին կարող է առաջանալ հարց՝ արդյո՞ք Մոսկվան ու Վաշինգտոնը կարող են գալ Հնդկաստանի դերի վերաբերյալ ինչ որ համաձայնության, այդ կերպ փոխելով ուժերի հարաբերակցությունը Ասիայում, որոշակի իմաստով նաեւ Չինաստանին հակակշռելու տրամաբանության մեջ: Այդ իմաստով, արդյո՞ք կարող է հնարավոր այդ համաձայնության հանդեպ ձեւավորվել չին-եվրոպական «կոնտրհամաձայնության» գիծ: Այստեղ ուշադրություն եմ հրավիրում չին-ադրբեջանական ռազմավարական գործընկերության մասին հայտարարությանը, որ ապրիլի 22-ին տարածվեց Ալիեւի Պեկին այցի եւ Ցզինպինի հետ հանդիպումից հետո: Այդ հայտարարության մեջ խոսվում էր Չինաստան-Եվրոպա-Չինաստան մուլտիմոդալ բեռնափոխադրումների մեծ երթուղու մասին: Իհարկե այստեղ ԵՄ-ն ու Չինաստանը գործակցելու համար թերեւս պետք է համաձայնեցնեն դեռ շատ հարցեր, սակայն կա նաեւ ընդհանուր շահերի միջավայր, այդ թվում վերծը նշածս առանցքային՝ ամերիկա-ռուսական հնարավոր գործարքը: Ըստ ամենայնի, Ալիևը Պեկին է հրավիրվել հենց վերը նշածս խնդրի համատեքստում: Եվ այս առումով ուշադրության եմ արժանացնում մեկ այլ շատ հետաքրքիր հանգամանք: Ալիեւի Պեկին այցից առաջ Բաքու այցելեց ՌԴ հետախուզական ծառայության ղեկավար Նարիշկինը, որն այնտեղ մասնակցել էր Աֆղանստանի թեմայով քննարկումների եւ Բաքվում հայտարարել, որ «արեւմտյան հատուկ ծառայությունները Աֆղանստանում ծրագրում են ապակայունացում»: Նարիշկինը չէր մանրամասնել, թե հատկապես ո՞ր հատուկ ծառայությունները: Հազիվ թե ԱՄՆ հետ գործարքի փուլում ՌԴ հետախուզության ղեկավարը այդպիսի ակնարկ աներ ԱՄՆ հասցեին: Հետևաբար, խոսքը ամենայն հավանականությամբ եվրոպական արեւմուտքի մասին է, մասնավորապես, ամենայն հավանականությամբ՝ այդ գոտում մշտապես ուժեղ բրիտանական հատուկ ծառայությունների մասին: Եվ այդ ֆոնին հանկարծ ապակայունացում Հնդկաստան-Պակիստան սահմանին, որը խոշոր հաշվով Աֆղանստանից շատ հեռու էլ չէ: Ի դեպ, այդ համատեքստում թերեւս ավելորդ չէ հաշվի առնել Ադրբեջանի սերտ հարաբերությունը թե Բրիտանիայի, մասնավորապես նաեւ բրիտանական հետախուզության հետ, թե Պակիստանի հետ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
