Ուրբաթ, 02 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«ՀՀ-ն և Ֆրանսիան պետք է պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանի դրոշն այրողներին». Ադրբեջանի ԱԳՆ

«ՀՀ-ն և Ֆրանսիան պետք է պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանի դրոշն այրողներին». Ադրբեջանի ԱԳՆ
408
Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ., 18:00

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանում և Ֆրանսիայում Ադրբեջանի դրոշի այրման վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում է. «Մենք խստորեն դատապարտում ենք ապրիլի 23-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում «ջահերով երթի» ժամանակ, ինչպես նաև ապրիլի 24-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հայ համայնքի հանդիպման ժամանակ ադրբեջանական դրոշի այրումը։

Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունները պետք է անհապաղ կանխեին նման արշավները, որոնք խորը արմատացած էթնիկ ատելության մարմնացում են, և ձեռնարկեին անվտանգության համապատասխան միջոցառումներ։

Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկեն այս գործողությունները կատարողներին։

Նման գործողությունները, որոնք Հայաստանում և դրանից դուրս դեռևս շատ կենսունակ ռևանշիստական ​​և էթնիկ ատելության վրա հիմնված մտածողության հստակ դրսևորում են, պետք է դատապարտվեն և կանխվեն միջազգային մակարդակով»։