«Մերժում ենք Թրամփի, նրա նախորդների և արևմտյան մյուս առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները». Անկարայի քաղաքապետ
![]() 173 Այսօր, 18:36 Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Մանսուր Յավաշը X-ում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձի առնչությամբ։ «Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մերժում ենք և մեր որդեգրած այս գիծը վճռականությամբ շարունակելու ենք»,-գրել է նա: Ըստ նրա՝ մի շարք երկրների կողմից արված հայտարարությունների իրական նպատակները երկկողմ և տարածաշրջանային խաղաղությունը, անդորրն ու կայունությունը չեն։ Յավաշի համոզմամբ, Թուրքիա-Հայաստան և դրան զուգահեռ Ադրբեջան-Հայաստան խնդիրները բարիդրացիության հիմքի վրա ապագայակենտրոն ընկալմամբ հարատև հաղթահարումը դառնալու են տարածաշրջանի երկրների երկկողմ և տարածաշրջանային խաղաղության, բարօրության և անդորրի համար արժեքավոր սկիզբ, գրում է «Էրմենիհաբեր»-ը։ «Այս կապակցությամբ մտոհոգությամբ տեսնում ենք, որ մեր երկրի իշխանությունը, որն ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ 2021թ-ի ապրիլի 24-ին Թուրքիային ուղղված «ցեղասպանության» մեղադրանքներին ի պատասխան հայտարարում էր անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու մասին, այս հարցում արդյունավետ քաղաքականություն չի կարողանում վարել։ Ավելին՝ խնդրո առարկա հայտարարությունից հետո ԱՄՆ-ի տարբեր նահանգներում հայկական թեզերին աջակցող տարբեր կարգավորումների են գնում»-, նշել է ընդդիմադիր գործիչը։ «Մեր ազգը ցանկանում է իմանալ, թե 2021 թվականի ապրիլի 24-ից ի վեր Թուրքիան ինչ հակաքայլեր է ձեռնարկել։ Քանզի մեր իշխանության լռությունն ու արձագանքների բացակայությունը քաջալերում են հայկական շրջանակների և նրանց աջակցող ուժերի՝ մեր երկրի դեմ ուղղված քաղաքականությունը և խրախուսում են նոր, կործանարար քայլերի»,- ընդգծել է Յավաշը։ Որպես ամփոփում՝ ընդդիմադիր գործիչը նշել է, որ ևս մեկ անգամ ամբողջ աշխարհին հայտարարում են, որ մերժում են ԱՄՆ-ի նախագահ Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները։ |
««Նոր» ու «կահավորված» կանգառասրահ՝ Երևանում»․ Արմենակ Դանիելյան
5621:00Թրամփի վարկանիշն ամենացածր մակարդակի վրա է
6320:51«Հանրային խորհուրդը, որը պետք է բաց ու հաշվետու լինի, անցկացնում է փակ նիստեր»․ Գոռ Մադոյան
10420:18«Մերժում ենք Թրամփի, նրա նախորդների և արևմտյան մյուս առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները». Անկարայի քաղաքապետ
17018:36Ռուսաստանն ու Թուրքիան խորհրդակցություններ են անցկացրել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ
14718:20«ՀՀ-ն և Ֆրանսիան պետք է պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանի դրոշն այրողներին». Ադրբեջանի ԱԳՆ
20318:00«Ես չեմ կատակում». Թրամփը՝ Կանադան և Գրենլանդիան ԱՄՆ-ին միակցելու մասին
23417:33«Երևանի քաղաքապետարանի անգործության հետևանքը»․ «Թեժ գիծ» (տեսանյութ)
12917:24