Շաբաթ, 03 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

««Հայաստան» խմբակցությունը ծաղրում է իր հետ հույսեր կապողներին»․ Նարեկ Մալյան

««Հայաստան» խմբակցությունը ծաղրում է իր հետ հույսեր կապողներին»․ Նարեկ Մալյան
221
Երեկ, 12:54

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Կրելու ենք» կարգախոսով ընտրողների քվեն ստացած, բայց այդպես էլ երբեք ոչ մի անգամ չկրած Հայաստան դաշինքը տարածել է հայտարարություն ըստ որի
1. նիկոլին հեռացնելու միակ տարբերակին՝ իմպիչմենտին չորս տարվա ընթացքում այդպես էլ պատրաստ չի: 4 տարվա ընթացքում դաշինքը այդպես էլ չունեցավ նիկոլին փոխարինող թեկնածու:
2. Ընդդիմադիր պատգամավորները իրենց ստորագրությունները փորձում են «թանկով» ծախել առաջ քաշելով ինչ որ պայմանններ:
3. «Նախ փողոց գեներացրեք, հետո մեզ կտրեք մեր կարևոր գործերից» թեզը ծիծաղալու է, որովհետև իմպիչմենտի խոստումով առնվազն 3 անգամ ծանրակշիռ փողոց է գեներացվել ու տապալվել, բայց իմպիչմենտ այդպես էլ չի նախաձեռնվել:
Այս հայտարարությունը ոչ այլ ինչ է քան ծաղր ընտրողին, ծաղր ընդդիմությանը մինչ այժմ հավատացած ցուցարարին, ծաղր ցույցերի ժամանակ ծեծվող միամիտ մարդկանց, ծաղր ձերբակալվողներին:
Այսպես է ծաղրում ԱԺ պատգամավորների մի ամբողջ խմբակցություն իրենց հավատացողներին ու իրենց հետ հույսեր կապողներին:
Սա կանխատեսելի էր, հետևաբար սրա հակաքայլերը ևս մտածած էին մեր կողմից»:

Աղբյուրը`   Նարեկ Մալյան