«Ուկրաինային աջակցելու ԵՄ քաղաքականությունը կհանգեցնի Եվրոպայի սնանկացմանը»․ Օրբան

Ուկրաինային ռազմական աջակցությանն ուղղված ԵՄ ղեկավարության քաղաքականությունը, ինչպես նաև ԵՄ-ին այդ երկրի անդամակցությանն ուղղված ծախսերը կհանգեցնեն Եվրոպայի սնանկացմանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Եվրոպայի, այդ թվում՝ մեր փողերը, սայլերով Ուկրաինա է տեղափոխվում, իսկ ԵՄ տնտեսությունը միջոցների սուր պակաս է զգում», ասել է կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ ո՛չ Հունգարիան, ո՛չ էլ ԵՄ-ն նման խնդիրներ չէին ունենա, «եթե Ուկրաինա ուղարկված գումարը ներդրվեր եվրոպական տնտեսության մեջ»։
Այնուամենայնիվ, ԵՄ առաջնորդները մտադիր են շարունակել Ուկրաինային ռազմական աջակցությունը՝ նույնիսկ առանց ԱՄՆ-ի մասնակցության, չնայած պարզ է, որ Եվրոպան չի կարող դա անել միայնակ, ընդգծել է Օրբանը՝ հիշեցնելով, որ Կիևը ցանկանում է ունենալ 1 միլիոնանոց բանակ։
Բացի այդ, ԵՄ առաջնորդները փորձում են ապահովել Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ՝ մինչև 2030 թվականը, նշել է վարչապետը։ Այս գործընթացը ֆինանսավորելու համար Բրյուսելը նախատեսում է «հսկայական վարկ վերցնել, որը կհանգեցնի ԵՄ պարտքի առաջացմանը», ասել է Օրբանը։
«ԵՄ-ին այս երկրի անդամակցությունը կկործանի եվրոպական տնտեսությունը», - զգուշացրել է Օրբանը։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
292Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
190Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
155Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
55226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59524.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61623.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
176523.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69322.10.2026, 02:06