«Նյու Յորքում խոսեցի Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության մասին»․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապրիլի 24-ին Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում խոսելու հնարավորություն ունեցա Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ:
Իմ ելույթում ներկայացրեցի ցեղասպանության իրականացման արդի միտումները և միջազգային արդարադատության մեխանիզմները՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության օրինակով։
Հակիրճ ներկայացրի նաև մեր հակամարտության պատմությունն ու համատեքստը՝ շեշտելով, որ ալիևյան ռեժիմը կիրառել է արդիականացված ու համակարգված մեթոդաբանություն՝ նպատակ ունենալով անաղմուկ ոչնչացնել և հայրենազրկել Արցախի բնիկ ժողովրդին: Բերեցի կոնկրետ օրինակներ, որոնք ցույց են տալիս ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության օրինաչափությունները և դիտավորությունը՝ ընդգծելով, որ դա Հայոց ցեղասպանության գաղափարական շարունակությունն է:
Իսկ հայտնի իրավապաշտպան Ջեհան Հենրին ներկայացրեց Սուդանի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության փորձը:
Ես հատուկ շեշտեցի, որ միջազգային արդարադատության ապահովումը պարտադիր անհրաժեշտություն է՝ և՛ ցեղասպանությունների հետևանքները հասցեագրելու, և՛ նոր ոճրագործությունների կանխարգելման համար, ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»։

«Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան
6402:06
Զելենսկին և Մերցը համաձայնության չեն եկել Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ
13800:30
«Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր տարբերակ բենզինի թանկացման դեմ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
9200:18
Վան Գոգի՝ 50 տարուց ավելի գաղտնի պահված նկարը հանվել է աճուրդի
19800:07
FlyDubai-ի հրամանատարը չի նկատել երկրորդ օդաչուի՝ հարձակման նախապատրաստվելը, քանի որ նա վեր էր կացել՝ աղոթելու
140Երեկ, 23:06
OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել՝ քննադատելով ընկերությանը
208Երեկ, 22:36
«Երկրորդ օդաչուն մտադիր էր ինքնաթիռը կործանել՝ հարվածելով «Բեն-Գուրիոն»-ի տերմինալի շենքին». «Channel 12»-ի լրագրող
141Երեկ, 22:24
«Թուրքը Հայաստանի կեսն անցնում է՝ տղամարդ չկա». Դավիթ Վանյան
83Երեկ, 21:54