Հինգշաբթի, 15 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Այսպիսի գրառումներով չի կարող վերականգնել ո՛չ հարգանքը, ո՛չ լեգիտիմությունը»․ Արսեն Նիկողոսյան

«Այսպիսի գրառումներով չի կարող վերականգնել ո՛չ հարգանքը, ո՛չ լեգիտիմությունը»․ Արսեն Նիկողոսյան
307
Շաբաթ, 26 ապրիլի, 2025 թ., 15:36

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի այս գրառումը հերթական անգամ վկայում է իշխանության կողմից իրականության և հասարակության տրամադրությունների կոպիտ անտեսման մասին։ Քաղաքացու օրը նշելով՝ նա փորձում է արհեստականորեն ստեղծել մի դրական մթնոլորտ, երբ իրականում քաղաքացիների մեծ մասը ծանր վիճակում է՝ սրված սոցիալական, անվտանգային և քաղաքական ճգնաժամերի ֆոնին։
Փաշինյանի շնորհավորանքը հնչում է սուտ և կեղծիքներով լցված՝ այն իրականության հետ բացարձակ կապ չունեցող, որտեղ մարդկանց հիմնական պայքարը գոյատևելու համար է։ Այդ տոնը, որի մասին նա գրում է, դարձել է զուտ ձևականություն, իշխանական պրոպագանդայի հերթական գործիքը, որով փորձում են պարտադրել լռություն և հպատակություն։
Փաշինյանը չի հասկանում կամ ձևացնում է, թե չի հասկանում, որ քաղաքացիների վստահությունը վաղուց կորցրել է, և այսպիսի գրառումներով չի կարող վերականգնել ոչ հարգանքը, ոչ էլ լեգիտիմությունը։ Քաղաքացու օրը նշելուց առաջ պետք է մտածել այն ճնշման, հիասթափության և անվստահության մասին, որ այսօր տիրում է Հայաստանում նրա իշխանության պատճառով»։

Աղբյուրը`   Արսեն Նիկողոսյան