«Ուսուցիչն ամեն օր կանգնած է բռնության, անտեղի քննադատության դեմ». Հայկուհի Հովհաննիսյան

Ուսուցչուհի Հայկուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ խոսքը՝ որպես ուսուցիչ:
Ես ուսուցիչ եմ՝ բազմիցս վերապատրաստված, գնահատված, աշխատանքիս մեջ նվիրումով ներգրավված։ Բայց այսօր ուզում եմ անկեղծ լինել։
Ես հոգնել եմ։
Հոգնել եմ անդաստիարակության նորաձևությունից, ծնողական անտարբերության համատարածությունից և դպրոցի՝ ուսուցիչին որպես ծառայողի ընկալումից։
Ես այլևս չեմ ուզում պայքարել այն միջավայրում, որտեղ ուսուցիչն ամեն օր կանգնած է ոչ թե գիտելիքի փոխանցման, այլ՝ բռնության, անհանդուրժողականության, անտեղի քննադատության դեմ։
Ես չեմ ուզում մնալ դպրոցում միայն նրա համար, որ «մեր երեխաներին պետք է ինչ-որ մեկը կրթի»։
Ոչ։ Երեխան կրթվում է նախ ընտանիքում։
Ու երբ ընտանիքը հրաժարվում է իր այս հիմնական առաքելությունից, ուսուցիչն իր ամենաբարձր որակավորումով անգամ չի կարող մրցել այդ անդաստիարակության ուժի հետ։
Մենք՝ ուսուցիչներս, ոչ միայն կրթում ենք, այլ նաև մարդ ենք ձևավորում։ Բայց մարդ ձևավորել հնարավոր չէ առանց ծնողի մասնակցության։ Ու ցավալին այն է, որ շատ ծնողներ չեն էլ փորձում հասկանալ՝ ինչով է զբաղված իրենց երեխան։ Նրանց մտահոգում է գնահատականը, բայց ոչ՝ արժեքները։ Հագուստը, բայց ոչ՝ խոսքը։ Ցուցադրությունը, բայց ոչ՝ ներքին բովանդակությունը։
Բարձր աշխատավարձը կարող է գնահատանք լինել, բայց այն չի բժշկում հոգնածությունը, երբ օրը սկսում ես տագնապով՝ «այսօր էլ ի՞նչ միջադեպ պիտի տեղի ունենա» մտքով։
Ես ընտրել եմ կրթության ճանապարհը ոչ թե պաշտոնի, այլ առաքելության համար։ Բայց երբ այդ ճանապարհն ամեն օր արհամարհվում է, վարկաբեկվում, տրորվում՝ խեղդվում է նաև իմ ներշնչումը։
Ու հիմա ես բարձրաձայն ասում եմ. եթե դուք՝ հարգելի ծնողներ, չհամագործակցեք մեզ հետ, եթե շարունակեք անտեսել ձեր երեխայի ներաշխարհը, արժեքները, վարքը, ապա ոչ մի բարձրակարգ ուսուցիչ չի ցանկանա մնալ դպրոցում։
Դպրոցը միայնակ չի կարող կրել այն պատասխանատվությունը, որը ընտանիքը վաղուց մերժել է։
Դադարեցրեք ուսուցչին նվաստացնելը։ Սկսեք ձեզնից։ Զբաղվեք ձեր երեխայով։ Զբաղվեք ինքներդ ձեզնով։
Կրթվելը ամոթ չէ։ Ամոթ է ուրիշի ջանքը ոտնահարելն ու ձեր անտարբերությունը պարծանքի վերածելը։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
63006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73604.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98730.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112826.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
123224.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
132023.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
142520.10.2026, 22:48