Հինգշաբթի, 15 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի «հղիության» պատմության մեջ»․ Նաիրի Հոխիկյան

«Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի «հղիության» պատմության մեջ»․ Նաիրի Հոխիկյան
154
Երեկ, 23:18

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ.
Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատող Արամ Սարգսյանը խոսել է իր վարչապետ եղած ժամանակների մասին՝ նշելով, թե ինքը շատ կարճ ժամանակ է կառավարել երկիրը' չհասցնելով որևէ լուրջ ծրագիր իրականացնել։
«Երեխայի ծնվելուն 9 ամիս է պետք, ես 6 ամիս եմ պաշտոնավարել»,- ինքնավստահ փորձել է այլաբանորեն ներկայացնել Արամ Սարգսյանը։
Զարմանալի է, որ Արամ Սարգսյանը մինչև հիմա չգիտի, որ երեխայի ծնվելու 9 ամիսը անհրաժեշտ է կնոջը, իսկ տղամարդուն 15-20 րոպեն էլ բավարար է։
Արդյո՞ք Արամ Սարգսյանը դեռ գլխի չի, որ ինքը տղամարդ է, ոչ թե կին, և որ 9 ամսվա հղիություն ինքը չպետք է տանի։
Բայց մյուս կողմից չի բացառվում, որ նա դերերը շփոթել է, և այդ մարդու հղիության գլխավոր «մեղավորը» Ռոբերտ Քոչարյանն է, իսկ այդ հղիության պատմությունը գալիս է դեռևս 2000-ականներից։
Բնության մեջ ամենաերկար հղիություն ունենում են փղերը' 2 տարի։ Գիտությունը մինչև հիմա չի բացահայտել ավելի երկար հղիություն։
Արամ Սարգսյանի և նրա նմանների առերևույթ «հղիության» պատմությունը արդեն ավելի քան 25 տարի ձգվում է, ինչը գիտության համար անոմալ երևույթ է և պիտի հանգամանալից ուսումնասիրվի»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան