Հինգշաբթի, 15 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Էս գողական բարքերով սրանք բանա՞կ են մտնելու». Գայանե Աբրահամյան

«Էս գողական բարքերով սրանք բանա՞կ են մտնելու». Գայանե Աբրահամյան
247
Երեկ, 21:12

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «Մերձավանի դպրոցում տեղի ունեցածը զուտ մի ուսուցչի դեմ իրականացված նվաստացման համակարգված ակցիա չէր, սա մեր սերնդի դեմ գործարկված ստոր հանցանք է, որի ամենամեծ պատասխանատուն տնօրենն ու ծնողներն են, իսկ այն անտարբեր կամ լուռ գործընկեր ուսուցիչները, եթե կարծում են վաղը նույն այդ լկտի, սանձարձակ լակոտները (կներեք, բայց չէի կարող աշակերտ կամ երեխա բառն իրենց դեպքում օգտագործել) իրենց դեմ նույնը չեն անելու՝ չարաչար սխալվում են։
Ուսուցչի հետ խոսելու դա ի՞նչ տոն էր, դա ի՞նչ բառապաշար էր, էս գողական բարքերով սրանք բանակ են մտնելո՞ւ ու էսպես են հայրենիք պաշտպանելու՞, սա՞ է այս դպրոցի տնօրենի, ծնողների պատկերացրած հայրենասիրությունը, սա դպրոցի կործանման սկիզբն է, որեւէ ուսուցչի հետ թույլատրելի չէ նման պահվածքը։
Սրան լուրջ արձագանք պետք է տրվի՝ տնօրենի հեռացմամբ, ներկա բոլոր ուսոցիչներին նկատողությամբ, ծնողների եւ երեխաների հետ լուրջ աշխատանքով, այլապես այս սարսափելի վիրուսը տարածվելու է ամենուր ու նման լինչի դատաստանները դառնալու են օրինաչափ, այս աղետը պետք է կանգնեցնել»: