«Սահմանամերձ Բարեկամավանի դպրոցը լուծարման եզրին է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սահմանամերձ Բարեկամավանի դպրոցը ցանկանում են լուծարել, երբ աշակերտներին այլ դպրոց տեղափոխելու ճանապարհը դեռ քննարկման փուլում է։
Մայիսի 3-ին «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի գեղագիտական կենտրոնում հանդիպման ժամանակ սահմանամերձ Բարեկամավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը Նիկոլ Փաշինյանին մտահոգություն է հայտնել, որ կառավարության ծրագրով, մինչև 2026 թվականը 100 դպրոցներ, որոնք քիչ աշակերտներ ունեն, լուծարվելու են։ Բարեկամավանի դպրոցը 17 աշակերտ ունի, սակայն դպրոցի առկայությունն է Բարեկամավանը որպես բնակավայր պահում, որպեսզի մնացած բնակիչները չարտագաղթեն։ Ն․ Փաշինյանը հայտնել է, որ Բարեկամավանից դեպի սահմանամերձ Դովեղ գյուղ տանող ճանապարհ է կառուցվելու և բարեկամավանցի դպրոցականները կսովորեն Դովեղի նորակառույց դպրոցում։ Իսկ Դովեղի դպրոցի շինարարությունը շուրջ մեկ տարի դադարեցված է ,շինարարական կազմակերպության հետ պայմանագիրը՝ խզված, հայտնի չէ, թե շենքը երբ կգործարկվի։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալւմյանին հարցրել եմ ՝ ե՞րբ է կառուցվելու Բարեկամավան-Դովեղ կամ Բարեկամավան-Նոյեմբերյան անտառային ճանապարհը։ Մարզպետարանից պատասխանել են « Դովեղ - Բարեկամավան ավտոճանապարհի հարցը քննարկման փուլում է»:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
63006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73604.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98730.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112826.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
123224.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
132023.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
142520.10.2026, 22:48