«Միայն փողոցի ճնշման արդյունքում է հնարավոր, որ ՔՊ-ականները միանան իմպիչմենթին»․ Աննա Գրիգորյան
![]() 264 Երեքշաբթի, 29 ապրիլի, 2025 թ., 11:36 «Ես կարծում եմ, որ իմպիչմենթի՝ խորհրդարանում անվստահություն հայտնելու գործընթացը, պետք է լինի մի ամբողջ պրոցեսի վերջին կետը»,- «24Նյուզ»-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի մեկնարկին։ Նրա խոսքով՝ պետք է լինի փողոցային ակտիվ պայքար, կոնկրետ իրավիճակում ձևավորվի համընդհանուր կոնսոլիդացիա, որի հիմնական պահանջը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ «Միայն փողոցի ճնշման արդյունքում է հնարավոր, որ ՔՊ-ականներն էլ միանան՝ արդյունքի հասնելու համար։ Առանց փողոցային ակտիվ ներգրավվածության հնարավոր չի լինելու պարտադրել ՔՊ-ականներին միանալու նախաձեռնությանը»,- նշել է պատգամավորը։ Նա ընդգծել է, որ փողոցային պայքարին և իմպիչմենթի գործընթացին զուգահեռ պետք է ներկայացվի վարչապետի այնպիսի թեկնածու, որը կարողանա ավելի մեծ կոնսոլիդացիա ապահովել, իսկ այդպիսի թեկնածու «Հայաստան» խմբակցությունը դեռևս չունի։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
