«Արսեն Թորոսյանի քաղաքական քծնանքի հերթական դրսևորումը»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ական Արսեն Թորոսյանի՝ իմպիչմնետի գործընթաց սկսելու առաջարկով նամակը պատռելը, քաղաքական քծնանքի հերթական դրսևորումներից է։ Այս ՔՊ-ականը վերջին շրջանում օճառը ձեռքին «լավ աշխատում է» Նիկոլ Փաշինյանին համար։ Մեկ ամիս առաջ էլ Հանրայինի եթերում արցախցիների՝ հայրենիք վերադառնալու թեմայով էր կեղտոտ մտքեր շաղ տալիս։ Մի խոսքով՝ նոր չէ, որ պիտի իմանաք, թե իրականում ով կամ ինչ է սույն ՔՊ-ականը։
Բայց խոսքս ոչ թե նրա անձի, այլ արարքի մասին է։ Պատռելով նամակը, ինչպես դա սովորաբար լինում է քծնանքի ցանկացած դրսևորման ժամանակ, Թորոսյանը պարզապես արջի ծառայություն է մատուցել Նիկոլ Փաշինյանին։ Որովհետև եթե դավաճանների իշխանության նպատակն իմպիչմենտի գործընթացը հենց բնում խեղդելն է, ապա նման արարքով Թորոսյանը պարզապես զրկում է ընդդիմադիր պատգամավորներին այդ առաջարկի հանդեպ թեկուզ աննշան արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու հնարավորությունից։ Ի վերջո, ո՞վ կցանկանա իր անունն Արսեն Թորոսյանի անվան կողքը դրվեր»։

«Ինչ է լինում, երբ թշնամիդ տեսնում է, որ դու չես հարգում քո Սահմանադրությունը». Արտակ Զաքարյան
5301:12
«Քոչարյանի ու Փաշինյանի՝ նույնական լինելու մեկ օրինակ». Վարդան Հարությունյան
6600:48
«Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը». Մարիաննա Ղահրամանյան
72Երեկ, 23:54
«Այսպիսի ընդդիմությունը նաև գործող իշխանության որակի բնութագրիչ է». Արման Մելիքյան
67Երեկ, 22:54
Մակրոնը կլինի առաջին արևմտյան առաջնորդը, որը կայցելի Շարաայի ղեկավարած Սիրիա
242Երեկ, 20:28
«Եթե արդարություն չկա, ՍԴ-ն պարզապես ինստիտուտի անուն է». Ռուբեն Մխիթարյան
106Երեկ, 17:48
«Խնդիրը մանդատ վերցնելու կամ չվերցնելու մեջ չի, այլ հիմնավորման»․ Արա Պողոսյան
115Երեկ, 16:48
«Հետայսու ինչ անի նիկոլը ձեր հանդեպ, տեղին ա»․ Արամ Գևորգյանը՝ ընդդիմությանը
122Երեկ, 16:42