Հենրիխ Մխիթարյանը՝ իր չեղարկված գոլի մասին

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր գոլի մասին, որը չեղարկվել էր խաղից դուրս իրավիճակի պատճառով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպմանը, որում իր թիմը ոչ-ոքի գրանցեց «Բարսելոնայի» հետ (3-3): Այս մասին հայտնում է «armsport»-ը:
«Հնարավոր է՝ ես ամբողջ կյանքումս կմտածեմ այս մասին՝ երկու կամ երեք սանտիմետր խաղից դուրս վիճակ… Մենք կարող էինք վճռական պահին առաջ լինել հաշվի մեջ։ Բայց մենք պետք է բարձր պահենք գլուխներս և կենտրոնանանք պատասխան հանդիպման վրա, հուսով ենք, որ կցուցադրենք նույն մակարդակի հանդիպում, ինչ այսօր։
Մենք հոգնածություն ենք զգում, բայց հանդերձարանում հասկանում ենք, որ պետք է վերջին անգամ փորձենք խուսափել զղջումներից։ Մենք բոլորս քրտնաջան աշխատում ենք՝ ցանկանալով հասնել դրական արդյունքի։
Պատասխան հանդիպմանը, ո՞վ գիտի, գուցե ավելի շատ հնարավորություններ ունենանք հարձակման գծում կամ գնդակի վերահսկման մեջ։ «Բարսելոնան» շատ ուժեղ թիմ է, բայց մենք նույնպես թույլ չենք», - Մխիթարյանի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
101927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
36927.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
104927.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
117926.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43225.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
51824.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54024.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
53924.10.2026, 10:24